ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի և ժամանակացույցի նախագիծը: Նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը պետք է ներդրվի մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը՝ համաձայն ՀՀ կառավարության հաստատած գործողությունների պլանի և ժամանակացույցի։ Համակարգի ներդրումն առավել սահուն կազմակերպելու նպատակով նախագծով առաջարկվում է այն անցկացնել 2 փուլով։ Ըստ փուլերի մարզային ընդգրկվածությունը կազմվել է՝ հաշվի առնելով մարզերի բնակչության թիվն ու դպրոցական մակարդակում համընդհանուր ներառականությանն անցման տարիների փորձը: Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը նախատեսվում է ներդնել 2021-2022 թթ.-ին, Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում էլ՝ 2022-2023թթ.-ին: Համաձայն նախագծի՝ 2021-2023թթ.-ի ընթացքում նախատեսվում է նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կարիքների գնահատում, դրա գործիքակազմի, անհրաժեշտ փաստաթղթերի և ձևաթղթերի, նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստման մոդուլների մշակում, երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման նպատակով ֆինանսավորում, ներառման և մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման գործընթացների մշտադիտարկում, համակարգի ներդրման վերաբերյալ իրազեկության բարձրացում և այլն: Համակարգի ներդմանը նախորդելու է նախապատրաստական փուլ, որն իրականացնելու է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը: Այսպիսով, կստեղծվեն նախադրյալներ նախադպրոցական կրթության մատչելիության ապահովման համար. կընդլայնվեն կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վաղ զարգացման հնարավորությունները: Նշենք, որ ներկայում նախադպրոցական հաստատություն չհաճախող երեխաների շարքում շատ են կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաները։ Գործող հաստատությունների ճնշող մեծամասնությունը ներառական չէ։ Կառավարությունը նախադպրոցական կրթության մատչելիությունը հռչակել է ծրագրային նպատակներից մեկը՝ ձգտելով, որ մինչև 2023 թ.-ը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասնի 70 տոկոսի:
11:19
10:55
10:39
10:25
09:45
09:22
09:04
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55