Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը նամակով դիմել է Եվրահանձնաժողովի ԵՄ ընդլայման հարցերով հանձնակատարին՝ պահանջելով կասեցնել Թուրքիայի ու ԵՄ-ի միջև ստորագրված մաքսային միության համաձայնագիրը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դենդիասը նշել է, որ Թուրքիան, չնախատեսված սակագներ և օրենսդրական միջոցառումներ կիրառելով, շարունակում է միակողմանիորեն խախտել մաքսային միության կանոնները։
Հույն նախարարը նաև կոչ է արել Թուրքիայի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցն անմիջապես վերանայել։ Իսկ նման կոչով հանդես գալու պատճառը, ըստ Դենդիասի, այն է, որ Թուրքիան շարունակում է սադրանքների դիմել։
Հիշեցնենք, որ պաշտոնական Աթենքը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի արևելյան հատվածում իրականացվող և անընդմեջ ընդլայնվող սեյսմիկ հետազոտական աշխատանքները սպառնում են Հունաստանի տարածքային ամբողջականությանը։
Հունաստանն ավելի վաղ Թուրքիայի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցում բազմաթիվ բողոք-նամակներ էր հղել միջազգային կառույցներին։
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02