Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) ակտիվիստները վավերագրել են Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվող թրքամետ սիրիացի վարձկանների շարքերում արձանագրված կորուստները:
Կենտրոնի տվյալներով՝ վերջին 48 ժամում 27 սիրիացի գրոհային է մահացել՝ թրքամետ գրոհայինների շրջանում մահացության ընդհանուր թիվը հասցնելով 161-ի: Նրանցից 92-ի մարմինները Սիրիա են ուղարկվել, մինչդեռ մյուսներինը դեռ Ադրբեջանում են:
Կենտրոնի աղբյուրները հայտնել են, որ վարձկանների նոր խումբ է պատրաստվում մեկնել Ադրբեջան, քանի որ Թուրքիան շարունակում է սիրիացիներին ուղարկել կռվի առաջնագիծ Լեռնային Ղարաբաղում:
Կիրակի կենտրոնի աղբյուրները հաղորդել էին, որ ավելի քան 400 գրոհայիններից կազմված նոր խումբ է ուղարկվում Ադրբեջան, սակայն նրանց տեղափոխումը հետաձգվել էր հրադադարի մասին պայմանավորվածության պատճառով:
Հիշեցնենք, որ սիրիական դիտորդական կենտրոնի տեղեկություններով՝ Ադրբեջանում գտնվող սիրիացի գրոհայինների թիվը գերազանցել է 2050-ը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 20-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 200 անօդաչու թռչող սարք, 576 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6309 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 772 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56