Եվրոպական մի շարք երկրների կառավարություններ միգրացիոն ճգնաժամից հետո հայտարարել են, որ պատրաստվում են արտաքսել իրենց երկրներում հաստատված ապօրինի ներգաղթյալներին։ Տարիներ առաջ Հոլանդիայի կառավարությունն էլ, օրինակ, որոշել էր արտաքսել այդ երկրում անօրինական ներգաղթած հայաստանցիներին: Ովքեր կամովին կհամաձայնեին լքել երկիրը, Հոլանդիայի կառավարությունը «արտաքսվել» պատրաստվող ընտանիքի յուրաքանչյուր անդամին պատրաստ էր վճարել 1000 եվրո գումար:
Այդպիսով, չի բացառվում, որ եվրոպական մի շարք երկրների այս որոշումը կարող է վերաբերել մի քանի հազար հայաստանցու, որոնք կարող են վերադառնալ Հայաստան: Մի կողմից դա լավ է, քանի որ Հայաստանի օրեցօր սրվող ժողովրդագրական խնդիրը ուղղակի կենսական անհրաժեշտություն է դարձնում վերադարձը, ինչ շարժառիթով էլ որ այն լինի:
Մյուս կողմից, սկայն, իշխանությունը, իհարկե, այդ մարդկանց մեջ տեսնելու է «հեղափոխություն», որի մասին դեռ տարիներ խոսում էր Տիգրան Սարգսյանը` հայտարարելով, թե խրախուսում են արտագաղթը, որ այդ մարդիկ չմնան այստեղ ու հեղափոխություն անեն:
Վարչապետի այդ անհաջող կատակը կամ կատակի մասին անհաջող արդարացումը, թերևս, շատերն են հիշում: Մինչդեռ այս հեռանկարը կարող է իրականություն դառնալ եվրոպական ճգնաժամի ֆոնին, քանի որ եվրոպական երկրներում առկա սղությունը, անկասկած, ստիպելու է նաև անդրադառնալ անօրինական միգրացիայի խնդրին:
Բանն այն է, որ այդ խնդիրն ընդհանրապես Եվրոպայում հասունանում էր մշակութաբանական հենքի վրա, իսկ այսօր դրան կարող է գումարվել նաև սոցիալ-տնտեսական հենքը, ինչը կարող է եվրոպական երկրների կառավարություններին ստիպել առավել կոշտ լինել անօրինական միգրացիայի հանդեպ: Իսկ ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ Հայաստան կարող են վերադառնալ հազարավոր մարդիկ, որոնք Եվրոպայում վարժվել են, այսպես ասած, անաշխատ եկամուտներին կամ պարզապես գողությամբ ապրելուն: Այսինքն` կարելի է պատկերացնել, թե հոգեբանական նկարագրի առումով ինչ դեգրադացիա ապրած հայաստանցիներ կարող են վերադառնալ Հայաստան:
Եվ այստեղ, իհարկե, մեզ է պատկերանում արտագաղթ սարսափելի երևույթի նոր, կարծեք թե մինչև այսօր աննկատ մնացած մի երես՝ դեգրադացված, աշխատանքի հանդեպ հակումները կորցրած մի հսկայական զանգված, որը Եվրոպայում ապրում է խանութներ թալանելով կամ սոցիալական նպաստների հաշվին: Եվ դժվար է ասել, թե այդ մարդկանց վերադառնա՞լն է Հայաստանի համար լավ, թե՞ չվերադառնալը: Չէ՞ որ Եվրոպայում մնալով էլ այդ մարդիկ խաղում են Հայաստանի և հայության վարկի հետ, մեծապես նպաստում են հայությանը երրորդ սորտի ժողովուրդ դիտարկելուն:
Այսինքն` մեր աչքի առաջ է կարծես թե հայտնվում հայաստանյան արտագաղթի ևս մի վտանգավոր շերտ, երբ արդեն հայի միջից պարզապես արտագաղթում է ստեղծագործական, աշխատանքային գենը` տեղը զիջելով հանցավոր դատարկությանը:
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
15:49
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27