Ստեղծված վիճակի և մեր անելիքների մասին» վերտառությամբ ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ խոսեց այս փուլում Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ դիվանագիտական լուծում չունենալու, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին, ապա ասաց, թե այս փաստերն ակնհայտ են դարձնում, որ մեր անելիքը պետք է լինի զենք վերցնելը:
«Մեր անելիքը պայքարելն է մինչև վերջ և անմնացորդ, անսասան՝ մեր ժողովրդի իրավունքների համար, մեր ժողովրդի իրավունքների համար, անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, պետք է պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար: Այսօր Ադրբեջանի վերը հիշատակված դիրքորոշման առումով և համատեքստում պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար՝ նշանակում է՝ առաջին հերթին՝ զենք վերցնել և նվիրվել հայրենիքի իրավունքի պաշտպանության գործին:
Եվ այս պրոցեսն արդյունավետ կազմակերպելու և շարունակական, ըստ անհրաժեշտության, էնքան, ինչքան հարկավոր է, կազմակերպելու պարագայում է, որ մենք ի վերջո կկարողանանք հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման, որովհետև, ըստ էության, Ադրբեջանն ասում է, որ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլյացիային, համաձայն չէ: Իսկ դուք դա հասկանում եք, թե ինչ է նշանակում: Եվ հետևաբար, մեր ժողովրդի, ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ խոսքը Ղարաբաղի մասին չէ, ես դա նույնիսկ չեմ էլ ուզում քննարկեմ, որովհետև դեռ 90-ականների մեր ազատամարտի հերոսները և մեր ամբողջ կոնտեքստը էնպիսին է, որ մենք Ղարաբաղի մասին խոսելով՝ խոսում ենք մեր ժողովրդի իրավունքների մասին, որովհետև մենք ասել ենք, դեռևս 90-ականների սկզբին ձևակերպել ենք, որ առանց Արցախի՝ չկա Հայաստան: Եվ հետևաբար՝ պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը՝ նշանակում է՝ պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը: Ես էստեղ տարանջատում չեմ դնում: Չկա միջանկյալ տարբերակ: Կա հաղթանակ և կա պարտություն»,- ասաց վարչապետը:
11:19
10:55
10:39
10:25
09:45
09:22
09:04
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55