Կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի ուժեղ աճի պատճառով Չեխիայի կառավարությունը խստացնում է համավարակի դեմ պայքարի միջոցառումները: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ռոման Պրիմուլան, փոխանցում է DW-ն: Մասնավորապես, Չեխիայում հոկտեմբերի 22-ի առավոտյան լոքդաուն կհայտարարվի, որի շրջանակներում փոքր խանութների եւ ծառայություններ մատուցող ընկերությունների մեծ մասը ժամանակավորապես պետք է փակվեն այցելուների համար: Երկրի բնակիչներին կթույլատրվի դուրս գալ տնից միայն աշխատանքի գնալու, բժշկի դիմելու կամ սնունդ եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար: Թույլատրվում է նաեւ զբոսանքը բնության գրկում, օրինակ` զբոսայգիներում: Բացի այդ, կառավարության հրամանի համաձայն, ուղեւորությունները թույլատրվում են միայն անհետաձգելի դեպքերում, իսկ սոցիալական շփումների քանակը պետք է «անհրաժեշտ նվազագույնի» հասցնել: Չեխիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 194 հազար դեպք, սակայն վերջին շաբաթների ընթացքում վարակվածների թիվը կտրուկ աճել է: Հոկտեմբերի 21-ին գրանցվել է 11.984 դեպք: Աշխարհի շատ այլ երկրներում SARS-CoV-2-ով վարակվածների թիվը նույնքան արագ աճում է: Որոշ տարածաշրջաններում ԵՄ մի շարք երկրներ պարետային ժամ եւ այլ սահմանափակումներ են հայտարարել: Իռլանդիան նախօրեին դարձավ ԵՄ առաջին երկիրը, որտեղ լոքդաունը գործում է երկրի ամբողջ տարածքում:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44