Կորոնավիրուսը ոչ միայն վտանգավոր հիվանդության հարուցիչ է, այլ նաեւ գործոն, որ ունի նույնիսկ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքի վրա ազդեցության լծակներ: Իր վերջին քարոզարշավներից մեկի ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ համաճարակի վախճանը մոտ է, պատվաստանյութը` գրեթե պատրաստ: Նրա դեմոկրատ մրցակից Ջո Բայդընը, որպես պատասխան հայտարարեց, որ Թրամփը դիտավորյալ կերպով է մեղմում այս հիվանդության վտանգը: «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, համաճարակին ԱՄՆ-ում զոհ է գնացել մոտ 220 հազար մարդ, այն դարձել է տնտեսական անկման պատճառ, ինչպես նաեւ ստվեր նետել այնպիսի կարեւոր հարցերի վրա, ինչպես ազատ առեւտուրը, ներգաղթը, առողջապահական համակարգը, կլիմայական փոփոխությունները, արհեստական վիժեցումները եւ զենքի վաճառքը: Հանրապետականները դեմ են համաճարակի պատճառով տնտեսությունը սահմանափակելու խիստ միջոցներին: Դրան հակառակ, դեմոկրատները, հանձինս Ջո Բայդընի, հորդորում են համատեղ ջանքեր, նույնիսկ տնտեսությունը վնասելու գնով: Նա եկող ընտրությունները փորձում է վերածել մի հանրաքվեի, որոշելու համար, թե ինչպես են ամերիկացիները գնահատում համաճարակի դեմ Թրամփի վարած քաղաքականությունը: Թրամփը հիշեցնում է մինչեւ համաճարակը արագ զարգացող տնտեսության մասին, ու խոստանում տնտեսությունը նորից արագ զարգացնել համաճարակից հետո: Ինչպես ասում են, կորոնավիրուսը` որպես վարակ եւ քաղաքական պայքարի միջոց:
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02