«Փաստ» թերթը գրում է. «Թուրք-ադրբեջանական հանցագործ ագրեսիայի հենց առաջին իսկ օրերից ականատես դարձանք հայաստանյան իշխանության եւ ընդդիմության ակտիվ դիվանագիտական աշխատանքներին, ինչպես նաեւ հայկական Սփյուռքի ակտիվ ներգրավմանը: Բազմաթիվ երկրներում մեր բազմահազար հայրենակիցներ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, փողոցներ փակում՝ պահանջելով իրենց երկրների ղեկավարությունից եւ միջազգային կառույցներից աչք չփակել այն անմարդկային ոճրագործությունների ու ահաբեկչական գործողությունների վրա, որոնք արդեն 25 օր է՝ տեղի են ունենում Արցախում։ Այս ամենն աստիճանաբար որոշակի արձագանքներ է ստանում: Սա չէր կարող չանհանգստացնել թշնամական պետությանը: Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների հարցազրույցներից, արձագանքներից, ինչպես նաեւ միջազգային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներից ակնհայտ է դառնում, որ նշյալ հանգամանքը բավականին ցավոտ են ընդունել այդ երկրում։ Մասնավորաբար, ալիեւյան կլանը «խորը դեպրեսիայի» մեջ է մեր դիվանագիտական կորպուսի, ընդդիմության եւ Սփյուռքի հայկական կառույցների ակտիվ գործողություններից: Ավելին, ըստ առկա տեղեկությունների, այն երկրներում, որտեղ տեղի են ունենում այդ ցույցերն ու բազմամարդ պիկետները, ադրբեջանական լոբբիստները փորձում են տվյալ երկրի ղեկավարությանն իրենց դժգոհությունն ու անհանգստությունը հայտնել։ Չբավարարվելով դրանով՝ Ադրբեջանի ղեկավարությունն իր երկրում գտնվող այդ պետությունների դեսպանատներին մտահոգություն է հայտնել, իսկ նշյալ երկրներում իր դեսպաններին Ալիեւը պարզապես «տեռորի» է ենթարկում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58