Իրանի հակաօդային պաշտպանության «Վելայաթ երկինք 99-ի պահապաններ» զորավարժությունների ժամանակ առաջին անգամ հայրենական արտադրության հրթիռային պաշտպանության «Bavar-373» համակարգն է կիրառվել, գրում է tasnimnews.com կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Bavar-373-ը հաջողությամբ ոչնչացրել է նախապես սահմանված թիրախները։
Հայտնի է, որ Bavar-373-ի մասին Իրանն առաջին անգամ հայտնել է 2019 թվականին։ Հեռահար հակաօդային պաշտպանության այս համակարգը ի վիճակի է մինչև 100 թիրախ հայտնաբերել, հետևել դրանցից 60-ին և միաժամանակ վեցի հետ «գործ ունենալ»։
Նշվում է, որ հակաօդային պաշտպանության համակարգում տարբեր բարձրության թիրախների խոցման համար երեք տարբեր տեսակի հրթիռներ կան։
Հիշեցնենք, որ Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները երեկ առավոտյան սկսել են լայնածավալ զորավարժությունները, որոնք կծածկեն երկրի տարածքի կեսից ավելին։
«Վելայաթ երկինք 99-ի պահապաններ» զորավարժությունների հրամանատարն է Քադեր Ռահիմզադեն:
Վերջինիս խոսքով՝ զորավարժություններում ներգրավված են ՀՕՊ ստորաբաժանումներ բանակից և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, ռադարներ, հրթիռային համակարգեր, էլեկտորնային ռազմական սարքավորումներ, կործանիչներ, ռմբակոծիչներ և անօդաչու սարքեր:
Զորավարժությունների նպատակը երկրի զինված ուժերի մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացումն ու հակաօդային պաշտպանության հնարավորությունների կոնսոլիդացումն է:
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02