Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում սեպտեմբերի 27-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել շարքային զինծառայող Ալեքս Պողոսյանը: Ալեքսը ծնվել և մեծացել է Վանք գյուղում: Նա իր ծառայությունն իրականացնում էր Հադրութում: 9 ամսից Ալեքսի ընտանիքը կդիմավորեր իր զինվորին: ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց հերոսի հայրիկի՝ Վարդան Պողոսյանի հետ, որը հպարտությամբ, բայց և սրտի մեծ կսկիծով խոսեց մեր նորօրյա հերոսի մասին. «Ալեքսս մեծին մեծ էր հարգում, փոքրին՝ փոքր: Այնպես չէ, որ իմ երեխան է՝ գովում եմ: Սովորական երեխա էր, մեծացել էր առանց մոր, իրեն պահել ենք ես ու ծնողներս: Երեխուս բանակ եմ ճանապարհել մեծ հույսերով սպասելով, որ հետ կգա»,-ասաց զինվորի հայրը:
Ինչպես նշում է Վարդան Պողոսյանը, Ալեքսը, անգամ, ազատ ժամանակ էր նախընտրում աշխատելը. «Շատ աշխատասեր երեխա էր Ալեքսս: Անգամ, ամառային արձակուրդներին ինքը աշխատում էր: Մեր գյուղում ռեստորան ունեինք, որտեղ մատուցող էր աշխատում, բարմեն, պոպոկ էր հավաքում, վաճառում: Ալեքսս իր բոլոր ծախսերը ինքն է հոգացել: Երբեք նեղություն չի տվել ինձ»,- ընդգծեց նա:
Ալեքսը սովորում էր Շուշիի տեխնոլոգիական համալսարանում: Ըստ նրա հայրիկի՝ նա շատ նպատակներ ուներ, ցանկանում էր վերադառնալ և գյուղատնտեսությամբ զբաղվել. «Ծրագրել էինք նաև, որ միասին աշխատեինք ու տուն գնեինք, 23 տարի է՝ վարձով ենք ապրում»:
Վերջինս մեզ հետ զրույցում պատմեց որդու հետ պատահածը. «Դեպքը պատահել էր ամսի 27-ի երեկոյան: Ալեքսենց դիրքերը այդքան էլ վտանգավոր իրավիճակում չէին գտնվում այդ ժամանակ, հիմնական գործողությունները կատարվում էին իրենց կողքի դիրքերից մեկում: Երբ հրամանատարը գնում է այդ դիրքին օգնություն ցույց տալու, Ալեքսս ևս գնում է հրամանատարի հետ՝ չլսելով նրա հորդորը, որ մնա դիրքում: Թշնամին տանկի միջից դուրս է գալիս և 15 մետր հեռավորությունից Ալեքսին հասցնում է հրազենային 3 վնասվածք: Իհարկե, վերջում մեր տղաները ոչնչացնում են նրանց»,- նշում է Վարդան Պողոսյանը:
Հայրը ասաց, որ ինքը ևս դիմել էր որպես կամավոր, բայց նրա առողջական վիճակը չի ներել, փոխարենը նա իր սեփական միջոցներով օգնել է տեղի բնակչությանը՝ տեղահանության հարցով:
Վարդան Պողոսյանը նշեց, որ վերջին անգամ Ալեքսի հետ խոսել է ամսի 27-ի առավոտյան. «Տրամադրությունը շատ լավ էր, ասացի՝ ինչ կա, շատ են խփում, ասաց՝ խփում են, թո‘ղ խփեն: Օրեր շարունակ ամբողջ Հայաստանը ման եմ եկել՝ գիշեր-ցերեկ, ոչ հաց եմ կերել, ոչ քնել եմ ու 13 օր ման գալուց հետո նոր կարողացել եմ գտնել երեխուս՝ Հերացու դիահերձարանում»,- եզրափակեց հերոս Պողոսյան Ալեքսի հայրը:
Զվարթ Պետրոսյան
11:19
10:55
10:39
10:25
09:45
09:22
09:04
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55