«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ելույթ է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության համաժողովում՝ անդրադառնալով ԼՂ-ում տիրող իրավիճակին և Թուրքիայի մասնակցությանը պատերազմական գործողություններում։
«Հարգելի՛ գործընկերներ, Նախ թույլ տվեք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից ջերմորեն ողջունել «Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների միջտարածաշրջանային սոցիալ-տնտեսական համագործակցություն. միջկուսակցական տեսակետ» համաժողովի կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին, մաղթել արդյունավետ աշխատանք: Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայից և Սիրիայից տեղափոխված միջազգային ջիհադական ահաբեկիչների ներգարվմամբ լեռնային ղարաբաղա-ադրբեջանական սահմանին պատերազմ սկսեց Արցախի պաշտպանության բանակի և խաղաղ ազգաբնակչության դեմ: Միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է ռազմական գործողություններին վարձկանների մասնակցությունը: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2019 թվականի սեպտեմբերի 26-ի 42/9 բանաձևով խստորեն դատապարտել է վարձկանների օգտագործումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու նպատակով՝ վարձկանների արարքները համարելով հանցագործություն և սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքներին: Հարկ է առանձնակի ուշադրություն հրավիրել Ադրբեջանի կողմից կասետային մարտագլխիկներով զինված հարձակումների իրականացման վրա, ինչը միանշանակ անթույլատրելի ռազմական ագրեսիա է խաղաղ բնակչության նկատմամբ: Ինչպես Ժնևյան կոնվենցիաները, այնպես էլ «Կասետային զինամթերքի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան հստակ սահմանափակում են պատերազմելու մեթոդների ու միջոցների ընտրության իրավունքը՝ չթույլատրելով նման վտանգավոր զինատեսակների կիրառումը: Միջազգային իրավական փաստաթղթերը և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքն արգելում են կասետային զինատեսակների կիրառումը՝ դրանք համարելով մահաբեր և անմարդկային: Նշված զինատեսակներն ունեն ոչ ընտրողական ազդեցություն և վտանգում են խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը, պատճառում լրացուցիչ վնասներ ու տառապանքներ: Ռազմական գործողություններն ընթանում են նաև թուրքական ու իսրայելական հարվածային և այլ տեսակի ԱԹՍ-երի կիրառմամբ: Ավերվում են տներ, մշակութային և պատմական արժեք ներկայացնող հուշարձաններ, հրթիռային հարված է հասցվել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն: Սա բարբարոսություն է և ֆաշիզմ: Շատ պետություններ դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Արցախի ժողովրդի, ինչը, սակայն, բավական չէ: Կան նաև պետություններ, որոնք կոնկրետ քայեր են ձեռնարկում ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ: Նրանց թվում է Ռուսաստանի Դաշնությունը՝ ՀԱՊԿ գծով մեր դաշնակիցը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը: Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ 2 անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակի դադարեցման ուղղությամբ, սակայն գործնականում ադրբեջանական կողմը հրաժարվել է պահպանել հրադադարը, ինչի արդյունքում այսօր մենք ունենք հումանիտար աղետ այն առումով, որ ռազմական գործողությունների վայրերից դիակների դուրսբերում չի իրականացվում: Պետք է հասնել հրադադարի պահպանմանը: Ուշագրավ է, որ Հայաստանն ընդդեմ Թուրքիայի թիվ 43517/20 գանգատի հիման վրա մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2020 թվականի հոկտեմբերի 6-ին բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և որոշում է կայացրել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ: Հիշյալ որոշման մեջ մասնավորապես ասված է. «Եվրոպական դատարանը վերահաստատում է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը և կոչ անում ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»: Առկա իրավիճակի վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգում անել Հայաստանի Հանրապետության կողմից իր ինքնապաշտպանության իրավունքի իրացման մասին. ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկայի թիրախավորումից հետո Հայաստանը ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով իրավունք է ձեռք բերում դիմելու ինքնապաշտպանության և խոցելու այն բոլոր ռազմական օբյեկտները, որոնցից ակնհայտ վտանգ է սպառնում Հայաստանի Հանրապետության տարածքին: Հայերը հազարամյակներով ապրում են Արցախում: Դրա վկայությունն են հազարամյա վանքերը, գերեզմանները, մշակութային արժեք ներկայացնող հուշարձանները: Արցախյան պատերազմի ժամանակակից փուլն ունի իր առանձնահատկությունները. 1. Առաջին անգամ Թուրքիան ոչ միայն ուղղակի կերպով զենք է մատակարարում Ադրբեջանին, այլև թուրք գեներալներն անձամբ են ղեկավարում ռազմական գործողություններն ընդդեմ արցախահայության: 2. Առաջին անգամ տարածաշրջան են տեղափոխվել և ադրբեջանական բանակի կազմում կռվում են իսլամիստ-ծայրահեղականներ Սիրիայից: 3. Չեն պահպանվում Մոսկվայում ձեռք բերված հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները և այս հարցում ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա»,- իր ելույթում ասել է պատգամավորը:
11:19
10:55
10:39
10:25
09:45
09:22
09:04
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55