Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման կարևորագույն կետերում ՌԴ և Իրանի մոտեցումները համընկնում են: Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ խոսքը մասնավորապես հրադադարի այլընտրանք չունենալու մասին է:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման թեման ռազմական գործողությունների մեկնարկի պահից քննարկվել է ՌԴ և Իրանի ղեկավարության կողմից` ինչպես բարձր, այնպես էլ բարձրագույն մակարդակներում: Մենք արձանագրում ենք, որ հակամարտության կարգավորման կարևորագույն կետերում մեր դիրքորոշումները համընկնում են, մասնավորապես` այս փուլում ամենակարևոր` հրադադարի հաստատման և բանակցային գործընթացի մեկնարկին այլընտրանք չլինելու հարցում: Մենք գիտենք, որ Թեհրանում բարձր են գնահատում և սատարում են հակամարտության կարգավորման հարցում ՌԴ ամենօրյա ջանքերը՝ թե ազգային մակարդակով, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ասել է նա:
Զախարովան նշել է, որ Մոսկվան ԼՂ հարցով Թեհրանի հետ երկխոսությունը կշարունակի և իր աշխատանքում հաշվի կառնի իրանական գաղափարներն ու իրավիճակի վերաբերյալ գնահատականները:
«Իրանի հավասարակշռված մոտեցումը կարևոր է նաև հակամարտության կողմերի համար: Մենք համոզված ենք՝ այն կօգնի հասնել արյունահեղության շարունակման անհեռանկարայնության ու կործանարարության գիտակցմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44