ՄԱԿ-ն աջակցում է ցանկացած դիվանագիտական ջանք, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի շուրջ համակարտության ապաէսկալացմանը և նպաստում են բանակցությունների վերսկսմանը ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո: news.un.org-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների սպասվելիք հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Նա հիշեցրել է, որ հակամարտության սրացումից ի վեր, գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կապ է պահպանել երկու երկրների ԱԳ նախարարների հետ։ ՄԱԿ-ը բազմիցս կոչ է արել երկու կողմերին դադարեցնել արյունահեղությունը և վերսկսել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ: Դյուժարիկն ասել է, որ Վաշինգտոնում հանդիպումը կանցկացվի համանախագահներից մեկի մասնակցությամբ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն այսօր Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ։ ԱՄՆ ժամով ժամը 9։30-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 17։30-ին) նախատեսված է ադրբեջանցի նախարարի հետ հանդիպում, իսկ ժամը 10։30-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 18։30-ին)-ին՝ հայաստանցի նախարարի հետ։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը երեկ հայտնել էր, որ ՌԴ-ի կողմից Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը մեկնել է Վաշինգտոն հոկտեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպմանը մասնակցելու համար:
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02