ARM | RUS |

Ի՞նչ կարող է արտահանել Հայաստանը Սաուդյան Արաբիա՝ թուրքական ապրանքների բոյկոտի արդյունքում

24.10.20 | 09:45

Սաուդյան Արաբիայում թուրքական ապրանքների, ծառայությունների նկատմամբ բոյկոտն օր օրի ավելի լուրջ ծավալների է հասնում։ Այդ արշավն ու հանրային տրամադրությունները տարածվում են ինչպես արաբական, այնպես էլ Պարսից ծոցի տարբեր երկրներում։ Ի՞նչ են ներկրում այդ պետությունները Թուրքիայից, ստեղծվող վակուումը լցնելու և այլընտրանքային ապրանքներ, ծառայություններ առաջարկելու գործում ի՞նչ հնարավորություններ ունի և կարող է ունենալ Հայաստանը։ Պարսից ծոցի երկրներից Քուվեյթում վերջին հինգ տարիներին բնակվող, աշխատող հայաստանցի, մարկետոլոգ Արամ Մկրտչյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնում է, որ Սաուդյան Արաբիայում սկսած արշավն անխուսափելի ազդեցությունն է թողնում արաբական աշխարհի տարբեր երկրների վրա։

«Չմոռանանք, որ Սաուդյան Արաբիան թե տնտեսական, թե հոգևոր առումներով արաբական աշխարհի առաջատար պետություններից է, և ինչ-որ իմաստով առաջին ջութակի դեր է խաղում։ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներ արդեն կարծես թե լուրջ քայլեր են ձեռնարկում թուրքական ապրանքներից հրաժարվելու ուղղությամբ՝ Մարրոկոն, Թունիսը, նրանց գումարվում է թուրքական ապրանքների համար հսկայական շուկա ունեցող Եգիպտոսը»,-նշում է նա։ Ինչ վերաբերում է Պարսից ծոցի երկրներին, ապա Ա. Մկրտչյանը նկատում է, Սաուդյան Արաբիան քաղաքական առումով ազդեցիկ երկիր է, բայց Ծոցի երկրներից յուրաքանչյուրն իր անհատական կապերն ունի Թուրքիայի հետ։ «Բայց հանրային քննարկումներում դա առկա է, շատերը աջակցում են։ Կարծում եմ ժամանակի խնդիր է՝ թե երբ ծոցի բոլոր երկրները միահամուռ կերպով կմերժեն թուրքական ապրանքների մուտքն իրենց տարածք»,-ասում է Panorama.am-ի զրուցակիցը։ Այսպես, Պարսից Ծոցի երկրներ՝ Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Քուվեյթ, Օման, ԱՄԷ Թուրքիայից մեծ քանակությամբ ներկվում են կենդանի ոչխարներ, տավարի ու ոչխարի թարմ միս։ Հայաստանում անասնաբուծությունը զարգացնելն այնքան էլ բարդ գործ չէ, պետք է մեծ ուշադրություն դարձնել նաև լոգիստիկ ենթակառուցվածքներին։ Մեծ քանակությամբ թարմ միրգ ու բանջարեղեն է ուղարկվում Թուրքիայից։ «Դրանք այնպիսի մրգեր ու բանջարեղեններ են, որոնք արտադրվում են նաև Հայաստանում՝ սկսած ծիրանից մինչև լոլիկ։ Իմ անձնական դիտարկումն այն է, որ այստեղ վաճառվող թուրքական միրգն ու բանջարեղենը զիջում են հայկականին իրենց որակով։ Իհարկե, պետք է հասկանալ, որ Թուրքիայի հետ լոգիստիկ կապերը շատ ավելի լավ են կազմակերպված ու հնարավորություն են տալիս ավելի մատչելի գնով ապրանքները հասցնել այդ տարածաշրջան»,-մանրամասնում է նա։ Թուրքիայից Ծոցի երկրներ արտահանվող ապրանքների հաջորդ մեծ խումբը կաթնամթերքն է՝ հատկապես պանրի տեսականին, մածունը, թանը, յուգորտները։ Հայաստանի համար ոչ բարեկամ երկրից արաբական աշխարհի երկրներ են հասնում նաև մեծ քանակությամբ պահածոյացված ու մշակված մթերքներ՝ հատկապես տոմատ, թթուներ, նաև հրուշակեղեն, քաղցրավենիք, զովացուցիչ ըմպելիքներ, հյութեր։ «Այս խմբին կարող եմ ավելացնել ձկնատեսակները, որոնք մատակարարվում են սառեցված ու կիսասառեցված վիճակում։ Հետաքրիր է, որ Ծոցի երկրները ելք ունեն ծով, ունեն իրենց տեղական ձկնատեսակները, սակայն Թուրքիայից բերված սառեցված ձկները մեծ պահանջարկ ունեն այստեղ։ Այստեղ էլ Հայաստանը, կարծում եմ անելիք ունի, քանի որ մենք ունենք շատ որակյալ ու համեղ իշխանի ու ոչ միայն իշխանի տեսակներ։ Հաջորդ խմբում թուրքական մեղրն է, որ այս երկրների շուկաներում թե մարկետինգի, թե փաթեթավորման տեսակետից շատ լավ է ներկայացված, ունեն մեծ պահանջարկ այն պատճառով, որ սարի անաղարտ մեղրի համարում ունեն։ Հայաստանի թե կլիման, թե լանդշաֆտը շատ նման են իրար ու կարծում եմ, որ Հայաստանից բերված մեղրը հաջողությամբ կարող է ներկայացվել ծոցի երկրներում»,-մանրամասնում է Արամ Մկրտչյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ արաբական երկրները լավագույն շուկան չեն ալկոհոլային խմիչքների ու խոզի մսի համար։ Արաբական երկրներում լայնորեն ներկայացված են թուրքական տրիկոտաժը, հագուստի բրենդները, նաև եվրոպական այն բրենդները, որոնք արտադրամասեր ունեն Թուրքիայում։

«Այս ոլորտում իհարկե անելիքները շատ ավելի բարդ են, քանի որ Հայաստանում տարբեր բրենդների հագուստի արտադրություն կազմակերպելու համար լուրջ ու երկարատև աշխատանքի կարիք կա։ Ամեն դեպքում կարելի է սկսել մարկետինգ արդեն իսկ գոյություն ունեցող հայկական հագուստ արտադրող ընկերությունների կողմից, որոնք կարող են իրենց ուժերի ներածի չափով ներկայանալ այդ շուկայում»,-ասում է մասնագիտությամբ մարկետոլոգ Մկրտչյանը։ Արաբական երկրներում մեծ սպառում ունեն ոսկյա զարդերը։ «Ի դեպ, այս առումով ներկայացված է նաև հայկականը։ Հայ ոսկերիչների աշխատանքները շատ հարգի են այս տարածշրջանում, պետք է ավելի մեծացնել այդ ներկայությունը, հայաստանյան ոսկերչական ընկերությունները պետք է կարողանան տարածաշրջանում իրենց ներկայությունն ապահովել»,-նշում է նա՝ ավելացնելով, որ այս իրավիճակում մեծ անելիքներ ունեն թե Հայաստանի պետական մարմինները, թե անհատները։ Ծոցի երկրներում ծաղկում է ապրում նաև թուրքական ռեստորանային բիզնեսը, քաղցրավենիքի խանութ-սրահները, սրճրանները։ «Դրանք որպես կանոն, թուրքականի անվան տակ արաբ հասարակությանն իրենց մենյուներում առաջարկում են բալկանյան, միերկրածովյան, ինչպես նաև հայկական խոհանոցի գոհարները։ Արաբներն էլ շատ մեծ հաճույքով սպառում են նաև հայկական խոհանոցի ճաշատեսակները, ժամանկ են անցկացնում այնտեղ։ Կարծում եմ, որ Սաուդյան Արաբիայի նախաձեռնած բոյկոտը նաև կհարվածի թուրքական ռեստորանային բիզնեսի ներկայությանը տարածաշրջանում։ Հետևաբար այստեղ մեծ պոտենցիալ է ձևավորվում հայկական ռեստորանային, ֆաստֆուդ բրենդների, ինչու չէ նոր կոնցեպտների համար, որոնք կարող են շատ պարարտ հող գտնել ծոցի երկրների հատկապես մեծ քաղաքներում։ Դրանք կարող են լինել մլրդավոր դոլարների հասնող ուղղություններ»,-հայ ռեստորանատերերի ուշադրությունն է հրավիրում Մկրտչյանը։ Ի դեպ, մարկետոլոգը ֆեյսբուքյան իր էջում պատրաստակամություն էր հայտնել՝ աջակցելու այն հայ տնտեսվարողներին, հայաստանյան ընկերություններին, որոնք պատրաստ են ու ցանկություն ունեն իրենց արտադրանքն արտահանել Սաուդյան Արաբիա։ Մի քանի ժամում հարյուրավոր արձագանքներ, զանգեր, նամակներ է ստացել։ «Ինչպես գիտեք, ես բնակվում եմ Քուվեյթում։ Քուվեյթական դիստրիբյուտր շատ ընկերություններ իրենց ներկրած ապրանքները վաճառում են ոչ միայն այդ երկրի ներսում, այլև Սաուդյան Արաբիայում։ Ուրախությամբ կփորձեմ դառնալ կամուրջ հայ արտադրողների ու այդ ընկերությունների միջև։ Հիմա մտածում ենք՝ ինչպես կարելի է այդ աշխատանքը կատարել ավելի համակարգված, կազմակերպված ու հստակ մեխանիզմների միջոցով»,-ասում է նա։ Արամ Մկրտչյանն ընդգծում է, սա կարող է դառնալ պատմական հնարավորություն Հայաստանի տնտեսական ոլորտում հաղթանակների համար, հատկապես որ Ծոցի հարուստ երկրները շատ հեռու չեն գտնվում Հայաստանից։ «Քանի դեռ երկրեերկիր թևածում է թուրքական ապրանքների բոյկոտը, պետք է կազմակերպվել ու ստեղծել որակյալ, մրցունակ առաջարկ, որպեսզի Ծոցի երկրներն իրենց հայացքն ուղղեն դեպի հայկական արտադրանքը, ինչու չէ գործուն քայլեր կատարեն, պայմանավորվածություններ ձեռք բերեն, նաև ներդրումներ կատարեն Հայաստանի վերամշակող տնտեսության, գյուղատնտեսության մեջ։ Կարծում եմ՝ ճիշտ ժամանակը հիմա է, և ինչպես մարտի դաշտում, այնպես էլ այստեղ պետք է մեր պայքարը մղենք շատ կազմակերպված, լավ հաշվարկված»,-ամփոփում է նա։

Աղբյուր` Panorama.am


Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային...

11:25

Զառա Արամյանը մահացել է

Զառա Արամյանը մահացել է

18:58

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

17:47

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ...

17:26

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա հիշատակին. Միքայել Մինասյան

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա...

17:03

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան Ոսկանյան

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան...

15:32

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7 անձ

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7...

15:21

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․ Բաբայան

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․...

15:03

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն (Տեսանյութ)

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն...

14:45

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր կա

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր...

14:18

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ Սահակյան

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ...

13:46

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ...

13:37

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա Մանթաշյան

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա...

13:24

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա ծառայություններում

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա...

13:03

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության ցուցիչ

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության...

12:45

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար. հայտարարություն

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար....

12:22

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության...

11:42

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում ենք առաջնորդվել իրավունքով, այլ ոչ թե, օրինակ, խելագարության կանխավարկածով

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում...

11:25

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15 քաղաքացու

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15...

11:14

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ...

11:14

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55