ՀՀ քաղաքացի Սիրանուշ Հարությունյանը Tert.am-հետ զրույցում պատմեց, որ իր սկեսուրը՝ Մարիամ Գևորգյանը, մահացել է հոկտեմբերի 20-ին կորոնավիրուսից, սակայն թաղման օրը, երբ գնացել են դիահերձարան՝ դիակը վերցնելու, պարզվել է՝ դիակը չկա ու նրանց այլ դիակ են ցույց տվել:
Հարությունյանը պատմեց, որ սեպտեմբերի 12-ին Նորքի սրտաբանական հիվանդանոցում սկեսուրին սրտի բաց վիրահատություն են արել և մեկ ամիս ոչ մեկ իրեն չի տեսակցել, միայն ամուսինն է խնամել, ով ևս դուրս չէր գալիս հիվանդանոցից: Այնուհետև հիվանդանոցում շնչառական խնդիրներ է ունեցել, թոքերում ջուր է հավաքվել, իսկ հետո պարզվել է՝ երկկողմանի թոքաբորբ է, թեստավորել են և կորոնավիրուսի թեստը դրական է եղել:
Ընստ նրա՝ այնուհետև անհրաժեշտություն է առաջացել Մարիամ Գևորգյանին տեղափոխել կորոնավիրուսով մասնագիտացված հիվանդանոց, սակայն ասել են՝ տեղ չկա, և որոշ ժամանակ անց թթվածնային քաղցով, ծայրահեղ ծանր վիճակով տարել Մասիվի հիվանդանոց և մի հեռախոսահամար տվել իրենց, որը, ըստ տիկնոջ հաղորդման, զանգերին չի պատասխանել։
Սիրանուշը պատմում է՝ ի վերջո ծանոթ բուժքույր են գտել, ում միջոցով տեղեկացել են հիվանդի որպիսության մասին, ով էլ նշել է՝ հիվանդի ճնշումը կարգավորվել է, ամեն ինչ նորմալ է: «Հաջորդ առավոտ՝ հոկտեմբերի 20-ին առավոտյան 9:15 հիվանդանոցից զանգ ենք ստանում, որ մեր հիվանդը մահացել է: Մեզ ասում են, որ քանի որ կորոնավիրուսից է մահացել, հերձում չի լինելու, դիակը Աբովյանի դիահերձարան է տանելու, որտեղից կվերցնեք ամիս 22-ին: Սկեսրայրս մտնում է ներս, որ ճանաչի դիակը, սակայն 30 րոպե դուրս չի գալիս: Փոսը փորած, մեր հարազատները էնտեղ, տեր հայրը՝ կանգնած, պարզվում է՝ դիակը չկա, ուրիշի դիակն են ցույց տվել: Մինչև հիմա մեր դիակը չենք գտել, ամուսինս՝ 29 տարեկան տղա, այդ դիահերձարանում ինչքան դիակ կա, հերթով բացել, իր մորն է փնտրել»,-ասաց նա և հավելեց՝ ամուսինը գնացել է Մասիվի հիվանդանոց, այնտեղ ևս փնտրել է մորը՝ կարծելով, որ հնարավոր է՝ ողջ է։ «Այս երեք օրվա մեջ 43 դիակ է եղել, նրանց տերերին գտել ենք, եկել են, որ տեսնեն՝ կարող է այս դիակների մեջ իրենց հարազատն է, իրենք էլ մեր մորն են թաղել»,-ասաց նա և նշեց, որ ոստիկանություն ևս դիմել են:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34