Իսրայելը պատրաստ կլինի սատարել ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ նոր հնարավոր պայմանավորվածությունը: Այդ պնդմամբ ուրբաթ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն՝ պատասխանելով Սպիտակ տանը ամերիկացի լրագրողների հարցերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ամերիկյան վարչակազմի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի եւ Սուդանի ղեկավարություն հետ այն առնչությամբ, որ երկու կողմերը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման շուրջ Վաշինգտոնի միջնորդությամբ: Այդ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահը նաեւ ենթադրել է, որ ի վերջո այլ իսլամական պետությունների հետ մեկտեղ Իսրայելի հետ կապերը կարգավորել կարող է նաեւ Իրանը: Ընդ որում՝ Թրամփը հերթական անգամ պնդել է, որ պատրաստ է նոր գործարք կնքել Իրանի հետ, որը կփոխարինի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը (ՀԳՀԾ): Մեկնաբանելով այդ հայտարարությունները՝ Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը չի առարկում այդ պոտենցիալ գործարքի դեմ: «Երբ ես դիմել եմ [2015 թվականին] ամերիկյան Կոնգրեսին, ես չեմ ասել, որ դեմ եմ ցանկացած գործարքի: Ես ասել եմ, որ դեմ եմ մեկ գործարքի»,-հայտարարել է Իսրայելի վարչապետը՝ նկատի ունենալով ՀԳՀԾ-ն: Նեթանյահուի տեսանկյունից՝ ՀԳՀԾ-ն չեղարկել է Իրանից սահմանափակումների մեծամասնությունը, սակայն չի պահանջել Թեհրանի վարքագծի որեւէ փոփոխություն: Ուստի Իրանը սկսել է ուրան հարստացնել եւ արտադրել բալիստիկ հրթիռներ, համարում է Նեթանյահուն: «Կարծում եմ, որ եթե առաջարկվի նոր, այլ գործարք, մենք կողջունենք դա»,-ընդգծել է վարչապետը: Սակայն, համարում է նա, դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Իրանը փոխի իր վարքագիծը: «Եթե դուք մեղմ վերաբերմունք եք ցուցաբերում Իրանի նկատմամբ, ապա նրա հետ գործարք չեք ունենա»,-համոզված է Նեթանյահուն:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44