Ավստրալիայի Ռայդ քաղաքը, որն 2019 թ. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձև է ընդունել, հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիան, քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծումը, ինչպես նաև կոչ է արել Ավստրալիայի Դաշնային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։ Քաղաքային խորհուրդը մասնավորապես՝ Դատապարտում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական ագրեսիան։ Դատապարտում է թիրախային գնդակոծություններն ու հրթիռային հարվածները Արցախի խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների վրա, ներառյալ՝ Ռայդի քույր քաղաք՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչպես նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցին։ Կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը հաստատուն կերպով միանալ Ռայդ քաղաքին և կոչ անել Ադրբեջանին և Թուրքիային հարգել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, մասնավորապես՝ ուժի չկիրառումը և ինքնորոշման իրավունքը։ Նշում է, որ Արցախի Հանրապետության և նրա բնակչության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը հակամարտության միակ տևական լուծումն է և կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը: Ռայդի քաղաքային խորհուրդը նաև որոշում է կայացրել $5000 փոխանցել Համահայկական հիմնադրամին որպես մարդասիրական օգնություն Արցախին:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55