Հեղինակավոր Times պարբերականը լուսանկարների շարք է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողությունների, դրա հետևանքների վերաբերյալ, ինչպես նաև հակամարտության պատմության, ռազմական գործողությունների մեկնարկի և ընթացքի մասին ակնարկ կատարել։
Ռազմական գործողությունների առաջնագիծ մեկնած, ինչպես նաև թիկունքում ծավալվող աշխատանքներին ականատես եղած ֆոտոլրագրող Էմանուել Սատոլիի խոսքով՝ Եվրոպայում ամենահին «սառը պատերազմ» կոչվող այս հակամարտությունը հավաքական բնույթ ունի, քանի որ յուրաքանչյուրը փորձում է ինչ-որ կերպ աջակիցը լինել ընդհանուր գործին։
Հոդվածում նշվում է, որ 1994 թվականի զինադադարից հետո սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողությունները ամենախոշորն են հակամարտության պատմության ընթացքում:
Հեղինակն ընդգծում է, որ հայկական կողմն այս հակամարտությանը որպես գոյամարտի ընկալում։
իշատակվում է նաև հոկտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանի՝ նույն պարբերականին տված հարցազրույցը, որում վերջինս նշում է, որ Լեռնային Ղարաբաղը «քաղաքակրթական առաջնագիծ» է և Թուրքիային մեղադրում է հակամարտությանը Սիրիայից վարձկաններ ներգրավելու համար։
«Պատերազմը խախտում է սովորական կյանքը, և դա կարող է միանգամից պատահել»,- նշում է լրագրողը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 23-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 206 անօդաչու թռչող սարք, 588 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 6539 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 963 զոհ։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02