Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին, ով առաջ է քաշել «լուսավորչական իսլամի» գաղափարը, խորհուրդ է տվել բուժել հոգեկանը»,- հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Հոկտեմբերին Մակրոնը անջատողականության դեմ պայքարի թեմայով մեծ ելույթ էր ունեցել Ֆրանսիայում: Երկրի ղեկավարը հայտնել էր, որ դեկտեմբերի 9-ին կներկայացվի համապատասխան օրինագիծ՝ այն ուղղված կլինի հանրապետական արժեքների ամրապնդմանը, իսկ Ֆրանսիայի իշխանությունները հատուկ ուշադրություն կդարձնեն երեխաների կրթմանը: Մակրոնը նաեւ ասել էր, որ Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի հետ միասին անհրաժեշտ է ստեղծել մի կազմակերպություն, որը կօգնի երկրում «լուսավորչական իսլամ» կառուցել: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է «ազատել իսլամը... արտաքին ազդեցությունից եւ խստացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը»: «Ի՞նչն այնպես չէ Մակրոնի մոտ՝ կապված իսլամի եւ մահմեդականների հետ: Այն փաստը, որ պետության ղեկավարը այսպես է վարվում է իր երկրի միլիոնավոր մահմեդականների հետ, առաջին հերթին մտքի վերահսկողության կորուստ է: Նա իր հոգեկանի բուժման կարիք ունի»,- ասել է Էրդողանը՝ Կայսերի քաղաքում ելույթի ժամանակ, որի հեռարձակումը կատարվել է նախագահի Twitter-ով: Թուրքիայի ղեկավարը նախկինում դժգոհություն էր հայտնել Մակրոնի ելույթի վերաբերյալ: Էրդողանի կարծիքով՝ իսլամական անջատողականության դեմ պայքարի մասին իր խոսքերով՝ Ֆրանսիայի ղեկավարը ցանկանում է «հաշիվներ մաքրել մահմեդականների հետ»: Նա նաեւ մեղադրել է Մակրոնին տոտալիտար «հակաիսլամական համակարգ» ստեղծելու մտադրության մեջ:
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33