Թուրքիայի կողմից Արևելյան Միջերկրածովյան շրջաններում հետախուզական աշխատանքների իրականացումը ակնհայտորեն լարվածություն է առաջացրել նրա, Եվրամիության և Միացյալ Նահանգների հարաբերություններում, գրում է Haaretz թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսի խոսքերն այն մասին, որ «Թուրքիան պետք է դադարեցնի սադրանքը և անհապաղ բանակցություններ սկսի Հունաստանի հետ»։
«Վերջին շաբաթներին հաճախակի են դարձել Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կամ ռազմական էմբարգո սահմանելու մասին խոսակցությունները: Բայց ԵՄ առաջնորդները անցյալ ուրբաթ կայացած գագաթնաժողովին այդ հարցը գրեթե աննկատ թողեցին և Հունաստանը ստիպված էր ճնշում գործադրել ՝ այն օրակարգում ընդգրկելու համար»,-գրում է թերթը՝ նշելով, որ թեև ԵՄ-ն հանդես է եկել կոշտ և վճռական հայտարարություններով, առաջնորդները Հունաստանին հասկացրել են, որ ավելի լավ է սպասել և պատժամիջոցների մասին քննարկումն իրականացնել դեկտեմբերին նախատեսված գագաթնաժողովի ժամանակ:
Ինչպես գրում է թերթը, մինչև դեկտեմբեր քննարկումը հետաձգելը կապված է ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ։ Չնայած Պետդեպարտամենտի նկատողություններին՝ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հրաշալի անձնական հարաբերություններ ունի, սակայն ԱՄՆ- Թուրքիա հարաբերությունները կարող են լարվել, եթե առաջիկա ընտրություններում հաղթի Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը։
«Թրամփը նաև ձեռնպահ է մնացել ԼՂ պատերազմի հարցով Էրդողանի հետ բախումից, որտեղ թուրքական զորքերը պատերազմում են Ադրբեջանի հետ կողք կողքի: Նախագահը միացել է Ֆրանսիային և Ռուսաստանին, որոնք կոչ են անում դադարեցնել կրակը, սակայն այդ ժամանակից ի վեր լռել է և առաջարկել սպասել ԱՄՆ-ում կողմերի միջև բանակցություններին: Թրամփը չի կարող բացահայտ մեղադրել Հայաստանին, քանի որ նախագահական ընտրություններում նրան հարկավոր է ԱՄՆ-ի քաղաքացի 1,5 միլիոն հայերի ձայները։ Բայց նա նաև չի մեղադրում Անկարային, քանի որ ցանկանում է պաշտպանել իր ընկերոջը»,- գրում է աղբյուրը։
Թերթը նաև նշում է, որ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ «Եվրոպան և Միացյալ Նահանգները Թուրքիայի կարիքն ավելի շատ ունեն, քան Թուրքիան ունի նրանց կարիքը՝ նշելով, որ հին համաշխարհային կարգը, ավանդական կոալիցիաները, դաշինքները և համաձայնագրերը, որոնք մինչ օրս կիրառվում են, քանդվում են և ճանապարհ հարթում ուժերի նոր հավասարակշռության համար: Թուրքիան այդ գլոբալ և տարածաշրջանային միտումների ծագող աստղն է»։
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44