Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ Բելառուսում հոկտեմբերի 26-ին համազգային գործադուլ է սկսվելու, գրում է eadaily.com կայքը։
«Ռեժիմն այսօր բելառուսցիներին կրկին ցույց է տվել, որ միակ բանը, որին ընդունակ է, բռնությունն է։ Բազմության մեջ և ծննդատների պատուհանների տակ լուսաձայնային նռնակներ պայթեցնելն ուժի նշան չէ»,- ասվում է Տիխանովսկայայի թելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ «այժմյան ռեժիմն արժանի չէ բելառուս ժողովրդին և կորցնում է իր իշխանությունը»:
«Հոկտեմբերի 26-ին համազգային գործադուլ կմեկնարկի: Բելառուսներն այս քայլին կգնան, քանի որ նրանց խոսքն օրենք է: Օրենք, որը մեզնից փորձել են խլել, որը, սակայն, մենք անպայման կվերադարձնենք, և դրանում մեզ կօգնի մեր գլխավոր խաղաղ զենքը՝ համերաշխությունը»,- ասվում է ուղերձում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ի ցերեկն ավարտվել է Լուկաշենկոյին Տիխանովսկայայի ներկայացված «ժողովրդական վերջնագրի» ժամկետը։ Այս վերջնագրով Տիխանովսկայան պահանջում էր, որ Լուկաշենկոն հրաժարական ներկայացնի, դադարեցնի բռնությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչպես նաև ազատ արձակի քաղբանտարկյալներին։
Վերջնագրի պայմանների չիրագործման պատճառով նախօրեին Բելառուսում կրկին բողոքի ակցիաներ են անցկացվել։ Մայրաքաղաք Մինսկում, ականատեսների գնահատականով, տեղի է ունեցել վերջին ժամանականերում ամենազանգվածային ցույցը, որի ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները լուսաձայնային նռնակներ են կիրառել։
Տեղեկություններ կան տուժածների և ձերբակալվածների մասին։
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02