Ավստրիան արգելել է թուրքական Bayraktar ԱԹՍ-ի համար մասերի արտահանումը, գրում է ավստրիական Der Standard թերթը։
Ինչպես գրում է թերթը, հայ ցուցարարներն ավելի վաղ Գունսկիրխենում բողոքի ակցիա են կազմակերպել տեղի Rotax ընկերության դեմ, որի շարժիչները տեղադրվում են Bayraktar TB2 թուրքական ԱԹՍ-ներում:
Rotax-ն ավելի ուշ դադարեցրել է ավիաշարժիչների մատակարարումները «երկրներ, որտեղ դրանց օգտագործման մասին տեղեկություններ հայտնի չեն»:
Թերթը նշում է, որ անօդաչու թռչող սարքերն Ադրբեջանի կողմից օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում։
Տեղեկությունը հաստատել է STANDARD ընկերության ներկայացուցիչը։ Ընդ որում, ընկերությունը հետևում է իր սեփականատիրոջ՝ կանադական Bombardier Group-ի օրինակին։
Ավելի վաղ կանադական Bombardier Recreational Products (BRP) ընկերությունը հայտնել էր, որ դադարեցրել է ավիաշարժիչների մատակարարումը «անհստակ գործածությամբ երկրներ», ինչը տեղի է ունեցել այն տեղեկությունների ֆոնին, ըստ որոնց՝ այդ շարժիչներից որոշներն օգտագործվում են Ադրբեջան մատակարարված և Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ պատերազմում կիրառվող թուրքական մարտական անօդաչուներում:
Քվեբեքում գործող BRP ընկերությունը հայտնել էր, որ անցած շաբաթ տեղեկացվել է այն մասին, որ Ավստրիայում գտնվող իր Rotax դուստր ընկերության արտադրած շարժիչներն օգտագործվում են թուրքական Bayraktar TB2 անօդաչուներում, գրում է cbc.ca կայքը:
«Մենք վերջերս տեղեկացվել ենք, որ Rotax շարժիչների մի մասն այժմ օգտագործվում է ռազմական անօդաչու սարքերում և անհապաղ մանրակրկիտ հետաքննություն ենք սկսել»,-Radio Canada International-ին ուղղված նամակում հայտնել է BRP ընկերության ավագ փոխնախագահ և խոսնակ Մարտին Լանգելյեն՝ հավելելով, որ միաժամանակ դադարեցնում են ավիացիոն շարժիչների մատակարարումը «անհստակ գործածությամբ երկրներ»:
Մարտին Լանգելյեն շեշտել է, որ Ավստրիայում Rotax-ի արտադրած բոլոր շարժիչները արտոնագրված են բացառապես քաղաքացիական նպատակներով օգտագործվելու համար:
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02