ARM | RUS |

NI․ ԼՂ հակամարտություն՝ վերջին վկայությունը, որ արդեն վաղուց Թուրքիայի դեմ խիստ պատժամիջոցների ընդունման ժամանակն է

26.10.20 | 21:35

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիային լակատար աջակցությունը միայն վերջինն է մտահոգություն հարուցող Թուրքիայի խախտումների երկար ցանկում ընդդեմ Կովկասի, Լեվանտի, Արեւելյան Միջերկրական ծովի եւ Հյուսիսային Աֆրիկայի ռազմավարական կարեւոր տարածաշրջաններում միրջազգային խաղաղության եւ անվտանգության։ Էրդողանի վտանգավոր արկածախնդրությունը լուրջ սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ շահերին, որոնց մենք պետք է արձագանքենք, նշում է The National Interest-ը։ «Լեռնային Ղարաբաղում Թուրքիան Ադրբեջանի հարձակման շարժիչ ուժն է, որը խախտել է Հայաստանի հետ սառը խաղաղությունը։ Թուրքական զենքը, դիվանագիտությունը եւ Անկարայի կողմից հավաքագրված օտարերկրյա վարձկանները կրկին թեժացրել են առեցված հակամարտությունը, որը չնայած իր ամբողջ խարխուլ լինելուն, հանդարտ էր։ Թուրքիան հայտարարել է Միջերկրական ծովի արեւելյան հատվածում իր ինքնիշխանության մասին՝ զինված ռազմածովային նավի ուղեկցությամբ հորատանավ ուղարկելով ջրեր, որոնց հավակնում են Հունաստանն ու Կիպրոսը։ Հունաստանն ու Ֆրանսիան պատասխանել էին ուժի սեփական ռազմական ցուցադրությամբ, եւ Թուրքիան առայժմ նահանջել է։ Թուրքիան 2016 թվականից երեք անգամ զորքեր է ուղարկել հյուսիսային Սիրիա եւ ներկայումս այնտեղ ունի ուժեղ ռազմական ներկայություն։ Այս ներխուժումների գինը բարձր է։ Մերձավոր Արեւելքի ինստիտուտը հայտնում է, որ «ԻԼԻՊ-ի բանտարկյալներին ազատ են արձակել, տեղափոխել են հարյուր հազարավոր խաղաղ բնակիչների, իսկ Սիրիայի երբեմնի համեմատաբար կայուն հյուսիս-արեւելքը նետել են էթնիկ, միջկրոնական եւ քաղաքական հակամարտությունների պոտենցիալ անլուծելի փոսի մեջ»։ ՄԱԿ մարդու իրավունքների խորհուրդը փաստագրել է «պանտադառության, դաժան վերաբերմունքի, խոշտանգումների եւ բռնաբարությունների տեսքով ռազմական հանցագործություններին» Թուրքիայի եւ նրա սիրիացի խամաճիկների մասնակցության ապացույցները։ Թուրքիայի միջամտությունը հանգեցրեց լիբիական վառոդի տակառում բռնության էսկալացիային։ Միայն ՄԱԿ, ԱՄՆ եւ Եգիպտոսի համաձայնեցված ջանքերը խանգարեցին թուրքական զորքերին եւ լիբիական կառավարությունից նրանց դաշնակիցներին շարժվել դեպի Սիրթ, ինչը հիմնավորապես կմեծացներ քաղաքացիական պատերազմի ծավալներն ու մահացությունը։ Չնայած Թուրքիան եւ նրա ջատագովները պնդում են, որ նա ԱՄՆ արժեքավոր դաշնակիցն է, նրա հռետորաբանությունը եւ սերիական սադրանքները հերքում են այդ պնդումը։ Անկարայի կողմից Ս-400 հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգի ձեռքբերումն ու տեղակայումը ՆԱՏՕ-ի դաշինքի գլխին կախված դամոկլյան սուր է, որի անդամն է Թուրքիան։ Դրանից բացի, այն բանի շնորհիվ, որ Թուրքիան Սիրիայում մասնատեց ԱՄՆ աջակցությունը վայելող քուրդ աշխարհազորայիններին, ԻԼԻՊ-ը վերածնվում է։ Դրանից բացի, Էրդողանի աջակցությունը արմատական պաղեստինցի ահաբեկիչներին ծաղր է արաբա-իսրայելական խաղաղությանը նպաստելու միջազգային ջանքերի համար։ Թուրքիայի առաջնորդները եւ լրատվամիջոցներում նրանց խոսափողները Ամերիկան պարբերաբար անվանում են «Թուրքիայի գլխավոր սպառնալիք»։ Էրդողանի փքուն եւ պոպուլիստական հռետորաբանությունը Թուրքիայում հակաամերիկյան տրամադրությունները հասցրել է մինչեւ ռեկորդային բարձր մակարդակ․ հարցումները ցույց են տալիս, որ հարցվածների միայն 13 տոկոսն է դրական վերաբերվում Միացյալ Նահանգներին։ Բանն այն է, որ Էրդողանը գաղափարախոսական եւ քաղաքական նպատակներով կշարունակի այնպես գործել, որը վնաս է հասցնում ԱՄՆ շահերին։ Նրա միությունը նեոօսմանական ազգայնական ռեւիզիոնիզմի եւ ծայրահեղական քաղաքական իսլամի հետ սերմանում է ապակայունացնող հակամարտություն, որը մերկացնում է Ամերիկայի թշնամիներին եւ լրջորեն մտահոգում մեր բարեկամներին։ Վերջերս Ամերիկյան ձեռներեցության ինստիտուտից Մայքլ Ռուբինը նշել էր․ «Ըստ էության, Թուրքիան նմանվել է 1990-ականների սկզբի Իրաքին․ Էրդողանը, ինչպես եւ Սադամը, տեսնում է, որ իր տնտեսությունը քանդվում է, եւ գիտակցում է, որ ինքը չի կարող խույս տալ սեփական անտնտեսվարության եւ ընտրության պատասխանատվությունից։ Ինչպես եւ Սադամը, տեսնում է հարեւանների, որոնք արժեքավոր պաշարներ ունեն, եւ միջազգային հանրությանը թղթե վագրեր է համարում»։ Մի հարցում Էրդողանը չի սխալվում՝ Ամերիկայի չկշռադատվածությունը միայն ամրապնդել է նրա ինքնակալական նկրտումները եւ խրախուսել ապակայունացնող տարածաշրջանային արկածախնդրությունը։ Թրամփի վարչակազմի հրաժարվելը տարածաշրջանային տերության ավանդական դերից ստեղծեց դիվանագիտական եւ անվտանգային վակուում, որը Անկարան շատ է ձգտում օգտագործել։ Մենք թույլ ենք տվել կատվին զվարճանալ հավանոցում։ Ռուսաստանը, Իրանը, ԻԼԻՊ-ը եւ Մուսուլման եղբայրները օգուտ են ստանում։ Տուժածները Լեռնային Ղարաբաղի, Լիբիայի եւ Սիրիայի անմեղ մարդիկ են։ ԱՄՆ ավելի մեծ թվով քաղաքական գործիչներ են լի վճռականությամբ շտկելու գործերի նման դրությունը։ Ներկայացուցիչների պալատի անդամ Էլիոթ Էնգելը նշել է, որ «ՄԻացյալ Նահանգները չպետք է հանդուրժի, երբ Թուրքիան խափանում է խաղաղ գործընթացը եւ սրում ղարաբաղյան հակամարտությունը, որն արդեն կտրուկ էսկալացիայի է գնում»։ Սենատոր Ռոբերտ Մենենդեսը, որը Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի բարձրաստիճան անդամ է, վճռականորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը՝ այն «անվանելով Թուրքիայի կողմից աջակցվող ագրեսիայի եւս մեկ ակտ», եւ կոչ է արել դադարեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին օգնության ցուցաբերումը։ Ե՛վ Ներկայացուցիչների պալատը, ե՛ւ Սենատը Թրամփի վարչակազմին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ Ս-400-ի տեղակայման պատճառով։ Սակայն երկու կուսակցությունների ճնշումն ուժգնանում է այն հաղորդագրությունների լույսի ներքո, որ Թուրքիան ռուսական արտադրության իր ՀՕՊ համակարգն օգտագործել է ՆԱՏՕ-ի դաշնակից Հունաստանի F-16 ամերիկյան օդանավի թիրախավորման համար։ Թուրքիային զսպելու Ամերիկայի բազմիցս դրսեւորված անընդունակությունը քաոս է սերմանում աշխարհի պայթյունավտանգ եւ ռազմավարական կարեւորության հատվածում՝ մեր եւ մեր դաշնակիցների շահերի համար սարսափելի հետեւանքներով։ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը միայն վերջին վկայությունն է, որ վաղուց արդեն Թուրքիայի դեմ խիստ միջոցների ընդունման ժամանակն է»։


Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային...

11:25

Զառա Արամյանը մահացել է

Զառա Արամյանը մահացել է

18:58

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

17:47

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ...

17:26

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա հիշատակին. Միքայել Մինասյան

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա...

17:03

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան Ոսկանյան

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան...

15:32

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7 անձ

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7...

15:21

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․ Բաբայան

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․...

15:03

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն (Տեսանյութ)

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն...

14:45

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր կա

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր...

14:18

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ Սահակյան

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ...

13:46

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ...

13:37

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա Մանթաշյան

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա...

13:24

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա ծառայություններում

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա...

13:03

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության ցուցիչ

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության...

12:45

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար. հայտարարություն

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար....

12:22

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության...

11:42

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում ենք առաջնորդվել իրավունքով, այլ ոչ թե, օրինակ, խելագարության կանխավարկածով

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում...

11:25

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15 քաղաքացու

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15...

11:14

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ...

11:14

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55