Եվրոպական «եռյակը» (Գերմանիա, Մեծ Բրիտանիա եւ Ֆրանսիա) կշարունակի աշխատանքը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) պահպանման նպատակով: Հոկտեմբերի 26-ին Բեռլինում այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարության ղեկավար Հակո Մաասը մամուլի ասուլիսում, որը նվիրված էր ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ կայացած բանակցությունների արդյունքներին:
«Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ մենք արել ենք եւ կանանք ամենը, որպեսզի պահպանվի Վիեննայի ատոմային համաձայնագիրը: Եվ դրա համար մենք մտադիր ենք շատ սերտորեն համագործակցել ձեզ (ՄԱԳԱՏԷ-ի) հետ»,- ասել է Մաասը: «Չէ որ, մեր կարծիքով, դա լավագույն միջոցն է՝ Իրանին ատոմային զենք ունենալուց հետ պահելու համար»,- կարծում է նա: «Ինչ վերաբերում է Իրանին, ապա նա պետք է կրկին լիովին կատարի իր հանձնառությունները համաձայնագրի շրջանակում, որպեսզի տեղի չունենա ամբողջ տարածաշրջանի հետագա ապակայունացում»,- ընդգծել է Գերմանայի նախարարը:
Միջուկային գործարքի ապագան հարցականի տակ հայտնվեց 2018 թվականի մայիսի 8-ին դրանից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց եւ Վաշինգտոնի կողմից նաթի արտահանման ոլորտում Թեհրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուց հետո: Թեհրանի վարկածով՝ մնացած մասնակիցները, ամենից առաջ եվրոպացիները, լրիվ չափով չեն հետեւում հանձնառություններին համաձայնագրի տնտեսական մասով, ուստի գործարքն իր ներկայիս տեսքով իմաստ չունի: Այդ պատճառով Իրանը ձեռնամուխ եղավ ԳՀՀՊ-ի իր պարտականությունների փուլ առն փուլ դադարեցմանը, որոնք վերաբերում են ուրանի հարստացմանը եւ հետազոտական գործունեությանը, իսկ հունվարի սկզբին հայտարարեց այդ գործընթացի ավարտի մասին:
Հոկտեմբերի 18-ին լրացավ Իրանին սովորական սպառազինությունների մատակարարումների, ինչպես նաեւ այդ երկրից արտահանման բռնարգելքը: Վերջին մի քանի ամսվա ընթացքում Իրանի նկատմամբ զենքի բռնարգելքի վերացման դեմ հանդես է եկել ԱՄՆ-ը: Սակայն Ռուսաստանը, Չինաստանը եւ Եվրոպայի երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չեն պաշտպանել Վաշինգտոնի նախաձեռնությունները Թեհրանի նկատմամբ բռնարգելքի երկարաձգման շուրջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44