ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում բռնությունը Վաշինգտոնի միջնորդությամբ կնքված հրադադարի ռեժիմի փլուզումից հետո «հիասթափեցնող է»` լավատեսություն հայտնելով, որ երկու կողմերը կկարողանան անելիքները հստակեցնել, բայց այլ մանրամասներ չի ներկայացրել: Այս մասին գրում է Reuters-ը։ «Այո, հիասթափեցնող է, երբ տեսնում եք դա։ Դա այն է, ինչ տեղի է ունենում, երբ դուք ունեք ... երկրներ, որոնք երկար ժամանակ դրանով էին զբաղվում», - ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ի ուշ գիշերին հայտնի դարձավ նոր՝ ԱՄՆ միջնորդությամբ երրորդ հումանիտար հրադադարի համաձայնության մասին, որը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 26-ի առավոտյան ժամը 8-ին, որը սակայն, Ադրբեջանը կրկին խախտեց՝ ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ բացելով Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Իսկ մինչ այդ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը: Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը:
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33