Իրանական «Վաթանե Էմրուզ» («Հայրենիքն այսօր») թերթը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին սատանայի տեսքով է պատկերել՝ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները սատարելու մասին նրա հայտարարություններից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Ֆրանսիայի առաջնորդի ծաղրանկարը տեղադրված է «Փարիզյան իբլիսը (սատանա)» վերնագրով խմբագրականում: Մակրոնը կարմիր դեմքով, սուր ականջներով, գիշատիչ հայացքով եւ ժանիքներով է: Համարը թողարկվել է ինչպես տպագիր, այնպես էլ առցանց ձեւաչափով: Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել էր ֆրանսիացի դիվանագետին՝ բողոքելով «մարգարեի վիրավորական ծաղրանկարներին ֆրանսիացի պաշտոնյաների համառ աջակցության» դեմ: Գերատեսչությունում դատապարտել եւ անընդունելի էին անվանել Ֆրանսիայի իշխանությունների նման դիրքորոշումը: Հոկտեմբերի սկզբին Մակրոնը Ֆրանսիայում կրոնական անջատողականության դեմ պայքարի թեմայով մեծ ելույթ էր ունեցել՝ հայտարարելով, որ հանրապետական արժեքների ամրապնդմանն ուղղված համապատասխան օրինագիծը կներկայացվի դեկտեմբերի 9-ին: Ֆրանսիայի ղեկավարը «Ֆրանսիայում իսլամը արտաքին ազդեցությունից ազատելու» եւ մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտության մասին գաղափար էր արտահայտել: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը, մեկնաբանելով սեպտեմբերի սկզբին Charlie Hebdo երգիծական ամսագրի կողմից Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների նոր հրապարակումը, ընդգծել էր, որ երկրում կրոնը քննադատելու ազատություն կա: Պատմության ուսուցիչ Սամուել Պատիի սպանությունից հետո Մակրոնը նաեւ հայտարարել է, որ Ֆրանսիայում չեն հրաժարվի ծաղրանկարներ հրապարակելուց:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44