«Ես հայ եմ իմ ընտրությամբ» կարգախոսով առաջնորդվող կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերյանը Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 10-ին հանդես կգա համերգով: Համերգը կազմակերպել է «Mezzo Production»-ը: Միջոցառման գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանը:
Կազմակերպիչները տեղեկացնում են, որ Դանիել Դեքերյանի և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համերգին ելույթ կունենան նաև հատուկ հյուրեր՝ ճանաչված թուրքահայ երգչուհի Սիբիլը, ՀՀ վաստակավոր արտիստ Համլետ Գևորգյանը, «The Beautified Project» ռոք-խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը և ուրիշներ:
Դանիել Դեքերը ծնվել է Պուերտո Ռիկոյում, մեծացել Նյու Յորքում: Ճանաչված գործիչը տարբեր առիթներով իր հիացմունքն է արտահայտել Հայաստանի և հայկական երաժշտության նկատմամբ: Հայաստանին և հայոց պատմությանը ծանոթացել է հայ երաժիշտ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի միջոցով: Հայ երգահանի հետ համագործակցությունը տվել է յուրահատուկ պտուղներ. 2002-ին նա Սարդարապատում մասնակցել Հայաստանի անկախության օրվան նվիրված համերգին, գրել և կատարել է Գևորգյանի «Ադանա» երգի անգլերեն բառերը, ինչպես նաև համերգներով շրջագայել ՀՀ վաստակավոր արտիստի հետ: Հայաստանին սիրահարված երաժիշտն անգամ իր փաստաթղթերում փոխել է ազգանունը`դառնալով Դեքերյան:
«Երբ համագործակցում էի Արա Գևորգյանի հետ, լսեցի նրա «Մուշ» ստեղծագործությունն ու պարզապես սիրահարվեցի հայկական երաժշտությանը: Մեր համագործակցությունն արդեն քանի տարի շարունակվում է, նա իմ լավ եղբայրն ու ընկերն է»,-մի առիթով ասել է Դեքերյանը:
2005 թվականին Դանիել Դեքերյանը Հայաստանի կողմից պաշտոնապես հրավիրվել է Երևան՝ երգելու «Ադանա»-ն Ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված համերգի ժամանակ։ 2010-ին թողարկել է «Ես հայ եմ իմ ընտրությամբ» ձայնասկավառակը, որում ընդգրկված է 13 երգ՝ «Կիլիկիա», «Դլե Յաման», «Մարտիկի երգը», «Սիրո գիշեր», «Աղջկա երգը», «Հայոց աշխարհ», «Ադանա» երգի անգլերեն տարբերակը և այլն։ Նույն թվականին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Դեքերյանի համերգը:
ՀՀ քաղաքացիություն և հայկական անձնագիր ունեցող երգիչը հայ սիրելի ժողովրդի կողքին է նաև դժվարին պահերին: Ապրիլյան օրերին ամերիկացի երաժիշտը Հայաստանում էր` ծանր ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի կողքին գտնվելու նպատակով:
«Ինչպես և անժխտելի է Հայոց ցեղասպանության փաստը, այնպես էլ անժխտելի է Արցախի՝ հայկական հող լինելը»,- այս տարի Հայաստանում նշել է Դեքերյանը`վստահեցնելով, որ Հայաստանն իր կյանքում մեծ տեղ ունի և իր առաջիկա ծրագրերը կապված են հենց մեր երկրի հետ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47