Հոկտեմբերի 27-ին երեկոյան Թուրքիայից աջակցություն ստացող գրոհայինները վերսկսել են լայնածավալ հարձակումը Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ շարունակելով վրեժխնդիր լինել ռուսական ավիահարվածների համար, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել է ավելի քան 200 զինյալ, գրում է almasdarnews.com-ը։
Նշվում է, որ Թուրքիայի հովանավորյալ զինյալները և նրանց դաշնակից ջիհադականները տասնյակ հրթիռներ և հրետանային արկեր են արձակել կառավարության վերահսկողության տակ գտնվող շրջանների ուղղությամբ․ հարվածները հիմնականում տեղացել են բաց դաշտերի վրա, չնայած օրվա առաջին կեսին վերջիններս նշանառության տակ էին առել Լաթաքիայում, Իդլիբում, Հալեպում, Համայում գտնվող քաղաքները և գյուղերը։
Նշվում է, որ Թուրքիայի աջակցությունը վայելող զինված ուժերի վերջին հարձակումը տեղի է ունեցել Սիրիայի կառավարական բանակի կողմից երկրի հյուսիս-արևմուտքում ռազմաճակատի գծի երկայնքով գրոհայինների դիրքերի ուղղությամբ հասցված պատասխան հարվածից ընդամենը մի քանի ժամ անց։
Միևնույն ժամանակ, ռուսական և սիրիական հետախուզական-ռազմական ինքնաթիռները թռիչքներ են իրականացնում գրոհայինների դիրքերի վրա, որպեսզի պարզեն, թե որտեղից է իրականացվում գնդակոծությունը։
Հիշեցնենք, որ օրերս ռուսական օդատիեզերական ուժերը Իդլիբի հյուսիսում գտնվող «Ֆայլակ աշ-Շամ» մարզումային ճամբարի ուղղությամբ հզոր հարվածներ էր հասցրել: Ռուսական հարվածներն ավերիչ են եղել․ հաղորդվում է 200-ից ավելի զոհերի մասին։ Դրան հաջորդել էր Թուրքիայի հովանավորյալ զինյալների պատասխան հարվածը Սիրիայի կառավարական բանակի և կառավարության վերահսկողության տակ գտնվող շրջանների վրա։
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումից հետո ռուսական զինված ուժերը Սիրիայի հյուսիսում ուժեղացրել են իրենց օդային ակտիվությունը, հատկապես՝ Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձկանների տեղափոխման մասին տեղեկությունների ի հայտ գալուց հետո։
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02