Հաշվարկի կազմով մարտական գործողությունների ընթացքում հակառակորդի 6 ԱԹՍ ոչնչացնելու համար ավագ լեյտենանտ Սերգեյ Սմբատի Մկրտչյանը ներկայացվել է «Մարտական ծառայություն», իսկ լեյտենանտ Մարտին Սերժիկի Սադիկովն ու շարքային-պայմանագրային Տիգրան Արթուրի Գրիգորյանը՝ «Արիության համար» մեդալների: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՊԲ-ն՝ ներկայացնելով նորպրյա հերոսներին։
«Պահեստազորային Դավիթ Մարտիկի Հարությունյանն էլ «Մարտական ծառայություն» մեդալով կպարգևատրվի թշնամական 1 ԱԹՍ խոցելու համար:
Մարտական գործողությունների շրջանից վիրավոր զինծառայողներին տարհանելու գործում աչքի ընկած կամավորականներ՝ բուժակ Սամվել Ռոբերտի Սարգսյանն ու վարորդ Վաղինակ Վարդանի Հարությունյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների:
Բուժծառայության աշխատանքների կազմակերպմանը նպաստելու համար «Մարտական ծառայություն» մեդալներով կպարգևատրվեն շարքային-պայմանագրայիններ Գարուն Վրեժի Բաբայանը, Արա Սեյրանի Շաքարյանը, Արարատ Յուրիի Սաղյանը և սերժանտ-պայմանագրային Նվեր Միքայելի Քամալյանը:
Զինկոմիսարիատի աշխատանքը մարտական պայմաններում կազմակերպելու համար փոխգնդապետ Անդրեյ Վալերիի Ներսեսյանը կպարգևատրվի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Վարորդ, շարքային-պայմանագրային Դավիթ Արկադիի Մկրտչյանն էլ «Մարտական ծառայություն» մեդալի կարժանանա հմուտ և համարձակ գործողություններով մարտական խնդիրների հաջող կատարմանը նպաստելու համար:
Եվ՝ մարտական գործողությունների ընթացքում, հրետանու հստակ և պլանաչափ աշխատանքը կազմակերպելու և թշնամական ուժերի ջախջախմանը նպաստելու համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով կպարգևատրվի գնդապետ Արայիկ Հրաչիկի Հարությունյանը:
Փառք մեր հերոսներին, ովքեր ամեն ժամ կերտում են մեր նորօրյա հերոսամարտի փառավոր էջերը»,- ասված է ՊԲ տարածած հայտարարության մեջ։
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55