1in.am - Հայաստանի կառավարությունը քննարկում է թուրքական ապրանքների Հայաստան ներկրումը սահմանափակելու հարցը: Կառավարությունը, փաստորեն, գտել է քառօրյա պատերազմից հետո Հայաստանի տնտեսության համար ամենակարևոր խնդիրը՝ սահմանափակում ես թուրքական ապրանքների ներկրումը, և ամեն ինչ ընկնում է իր տեղը: Սա հենց այն է, ինչ հայաստանյան հասարակությունը սպասում էր հայրենի կառավարությունից:
Քառօրյա պատերազմից հետո կամ ավելի ճիշտ՝ շարունակվող պատերազմին զուգահեռ Հայաստանը կանգնած է տնտեսական պատերազմի հրամայականի առաջ: Զինվորների և սպաների սահմանային խիզախությունն ու հերոսությունները պահանջում են նույնը տնտեսական դաշտում: Եվ ահա կառավարությունը խիզախել է և մտածում է թուրքական ապրանքների ներկրումը սահմանափակելու հարցը: Լավ, թող սահմանափակեն, սա չէ խնդիրը: Խնդիրն այն է, թե ինչով է զբաղված կառավարությունը:
Պատերազմական այս օրերին կառավարությունից չենք լսում որևէ հակակոռուպցիոն նոր նախաձեռնության, որևէ ոլորտում հակամենաշնորհային նախաձեռնության, Հայաստանում ներդրումային միջավայրի գրավչության, տնտեսական ազատությունների ընդլայնման և այդ միջոցով հասարակական ստեղծագործական պոտենցիալի դրսևորման նոր հնարավորությունների ձևավորման նախաձեռնությունների մասին, չենք լսում տեղեկություն այն մասին, որ կառավարությունը մտածում է կոնկրետ խրախուսել նոր գաղափարներ տարբեր ոլորտներում: Կառավարության համար այդ ամենը էական չէ, հրատապ չէ:
Հրատապ է թուրքական ապրանքների ներկրման սահմանափակումների հարցը: Սա ցուցիչ է, կառավարության ադեկվատության, տնտեսական քաղաքականության պատասխանատուների ադեկվատության ցուցիչ: Տնտեսական քաղաքականությունը չի սիրում ուռա-հայրենասիրական պոռթկումներ:
Այն, ինչ անում են այս օրերին հայկական զինված ուժերը, լիուլի բավարար է հայրենասիրական ոգեղենությունն ապահովելու, պաթոսի և այլնի համար, այնպես որ՝ այստեղ կառավարության միջամտության կարիքը բոլորովին չկա: Այստեղ զինված ուժերը միանգամայն արդյունավետ կատարելով իրենց գործը, ապահովում են նաև այդ էմոցիոնալ անխուսափելի լիցքը և չունեն կողմնակի օգնության կարիք:
Հակառակը՝ կառավարությունից սպասվում է գերպրագմատիկ բաղադրիչի ապահովում, որը պետք է բարձրացնի երկրի պաշտպանունակությունը նյութատեխնիկական մակարդակում՝ ոչ միայն ռազմական, այլ քաղաքացիական կյանքի առումով: Իսկ այստեղ Հայաստանին ոչ թե սահմանափակումներ են պակասում, այլ պակասում են հնարավորությունները, պակասում են բաց նախաձեռնությունները, պակասում են ազատ տարածքները, շնչելու գոտիները: Եվ դրանք այնքան շատ են հայաստանյան տնտեսությունում, որ խցանված են տարբեր օլիգարխների, պաշտոնյաների, կլանների ուժերով, և այսօր դրանք բացելն է հրամայական, ոչ թե ինչ-որ բան փակելը:
Նախ պետք է բացել եղած հնարավորությունները, նոր հետո մտածել ինչ-որ բաներ սահմանափակելու տնտեսական նպատակահարմարության մասին: Բայց, իհարկե, բաց տնտեսություն կառուցել կարող են միայն մարդիկ, որոնք չունեն աշխարհայացքային սահմանափակումներ, որոնք չունեն մտավոր, գաղափարական սահմանափակումներ: Այլապես կառուցվում է ռազմա-հայրենասիրական պաթոս, ոչ թե տնտեսություն:
Կրկնում ենք՝ խնդիրը թուրքական ապրանքները չեն, ագելում են, թող արգելեն: Խնդիրն այն է, թե ուր է գնում միտքը արտակարգ իրավիճակում, ինչ ուղղություն է այն ընտրում, որտեղ է կենտրոնանում ծավալվում, երբ առավել քան ակնհայտ են իրական հրամայականներն ու խնդիրները: Սա է հարցը:
09:35
09:17
09:01
22:24
19:09
18:06
17:56
17:47
17:45
17:22
17:09
16:48
16:15
15:52
15:38
15:15
14:42
14:18
14:03
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42