ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ճանապարհորդում է ամբողջ երկրով` քարոզելով իր նախկին փոխնախագահ Ջո Բայդենի օգտին: ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման հայտարարում է. «Ո՞րն է Թրամփի եզրափակիչ փաստարկը: Այն, որ մարդիկ չափազանց կենտրոնացած են COVID-ի վրա»: Իր ծաղրով Օբաման Բայդենի համար «հարձակվողի» դեր է խաղում, իսկ նրա քարոզչությունը ուղղված է միասնության: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։ Վերլուծաբան Ուիթ Այրեսի խոսքով՝ «Սովորաբար այդ ռազմավարությունը վերապահված է փոխնախագահի թեկնածուին: Բայց երբ ունեք մեկը, ով Բարաք Օբամայի պես լավ հարձակվող է, և կարծես թե ավելի շատ է ցանկանում այդ դերը խաղալ, քանի որ նա ավելի սիրված է և ավելի հայտնի է, քան Կամալա Հարիսը, դա կստիպի ողջամիտ դատողություն անել»: Հանրապետական կուսակցության վերջին նախագահ Ջորջ Բուշը չի քարոզել Թրամփի օգտին: Մայիսին նա համաճարակի ֆոնին միասնության տեսաուղերձ հղեց: Թրամփը պատասխանեց թվիթով՝ քննադատելով նախկին նախագահին: Փոխարենը նրա քարոզարշավին ապավինում են նախագահի երեխաներ Դոն կրտսերը, Էրիկը, Թիֆանին և Իվանկա Թրամփը: Իվանկա Թրամփն ասել է.«Ձեզանից ոմանք երևի թե շատ վաղուց դեմոկրատներ էին, բայց դուք արդեն չեք ճանաչում այդ կուսակցությունը: Նրանք նախատեսում են Ամերիկան սոցիալիստական երկիր դարձնել»: Վանդերբիլթի համալսարանի վերլուծաբան Թոմաս Շվարցի կարծիքով՝ «Նա իր ընտանիքի սահմաններից դուրս հավատարիմներ չունի, այս տարիների ընթացքում ընտանիքը մեծ հեղինակություն է վայելել: Եվ թվում է, որ նրա թիմից շատերն իսկապես սիրում են այնտեղ տեսնել իր որդիներին և դուստրերին »: Թեկնածուների կանայք նույնպես մասնակից են: Ջիլ Բայդենն ակտիվ էր քարոզարշավի ընթացքում: Միևնույն ժամանակ, առաջին տիկին Մելանյա Թրամփը երեքշաբթի օրը կատարեց իր առաջին անհատական քարոզարշավը, COVID-19-ից վերականգնվելուց հետո. «Շնորհակալություն այն բոլոր սիրո և աջակցության համար, որ ցուցաբերեցիք մեր նկատմամբ, երբ մեր ընտանիքի մոտ ախտորոշվեց COVID-19»: Օբաման շաբաթ օրը կմիանա Բայդենին ճգնաժամային Միչիգան նահանգում: Թրամփն ուրբաթ օրը քարոզարշավ կանցկացնի Միչիգանում, Վիսկոնսինում և Մինեսոտայում:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34