ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բժիշկներին մեղադրել է կորոնավիրուսից մահացության մակարդակն ուռճացնելու մեջ՝ շահույթ ստանալու համար, հայտնում է CNN-ը:
«Մեր բժիշկներն ավելի շատ գումար են ստանում, եթե ինչ-որ մեկը մահանում է Covid-ից: Դուք գիտեք դա, չէ՞: Ես նկատի ունեմ, որ բժիշկները շատ խելացի մարդիկ են: Այնպես որ, նրանք ասում են՝ «ցավում եմ, բայց բոլորը մահանում են կորոնավիրուսից»»,- Միչիգանում ելույթի ժամանակ ասել է Դոնալդ Թրամփը՝ չներկայացնելով ապացույցներ իր պնդման համար: Դոնալդ Թրամփի խոսքով, այլ երկրներում կորոնավիրուսով հիվանդների մահացությունը, որոնք հարակից հիվանդություններ ունեն, կապում են այլ գործոնների հետ, իսկ ԱՄՆ-ում բժիշկները նշում են COVID-19-ը որպես մահվան պատճառ, քանի որ նրանք դրա համար լրացուցիչ միջոցներ են ստանում: Հեռուստաալիքը նշում է, որ այս հայտարարությանը արձագանքել են Ամերիկյան բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչները, ովքեր, չնշելով ԱՄՆ նախագահին, դատապարտել են բժիշկների մասին հայտարարությունները՝ կապված տվյալիների ուռճացման հետ: «Այն ենթադրությունը, որ հանրային առողջապահության ոլորտում ճգնաժամի պայմաններում բժիշկները ուռճացնում են COVID-19-ով հիվանդների թիվը կամ ստում են գրպանները լցնելու համար, չարամիտ, վրդովեցուցիչ եւ ամբողջովին սխալ մեղադրանք է»,- ասել է Ասոցիացիայի ղեկավար, դոկտոր Սյուզան Բեյլին: «Այս համավարակի ընթացքում բժիշկները, բուժքույրերը եւ առողջապահության առաջնագծում գտնվող բուժաշխատողները վտանգել են իրենց առողջությունը, անվտանգությունը եւ կյանքը` հիվանդներին բուժելու եւ մահացու վիրուսը հաղթահարելու համար»,- հավելել է նա:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34