ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը ներողություն է խնդրել իր մրցակից Դոնալդ Թրամփի կողմնակիցների հասցեին արված իր արտահայտությունների համար։ Այս մասին ասված է հայտարարությունում, որը նախկին պետքարտուղարը հրապարակել է իր կայքում։
«Ես կոպտորեն ընդհանրացրի, իսկ դա երբեք լավ գաղափար չէ։ Ես ցավում եմ, որ ասացի «կես», դա ճիշտ չէր»,-ասված է Քլինթոնի հայտարարությունում։ Միաժամանակ, նա ցավալի է համարել փաստը, որ հանրապետական թեկնածուն իր նախընտրական արշավը կառուցում է «ենթադրությունների եւ պարանոյայի» վրա։
Թրամփն իր հերթին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ հարգում է Քլինթոնի կողմնակիցներին, թեեւ նրանցից շատերը երբեք չեն քվեարկի իր օգտին։ Նախկին պետքարտուղարը իր մրցակցին բանավեճ է առաջարկել եւ պատասխանել. «Բացի աֆրոամերիկացիներից, մահմեդականներից, լատինամերիկացիներից, ներգաղթյալներից, կանանցից, վետերաններից, այսպես կոչված «անհաջողակներից» եւ «հիմարներից»։ Այս կատեգորիայի քաղաքացիների հասցեին Թրամփը բազմիցս կտրուկ արտահայտություններ է թույլ տվել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Նյու Յորքում իր ելույթի ընթացքում Քլինթոնը հայտարարել էր. «Թրամփի կողմնակիցների կեսին կարելի է ներառել խղճահրության արժանի մարդկանց թվին։ Դրանք ռասիստներ, սեքսիստներ, հոմոֆոբներ, քսենոֆոբներ ու իսլամաֆոբներ», հաղորդում է CNN-ը։
ԱՄՆ նախագահաի ընտրությունները տեղի են ունենալու այս տարվո նոյեմբերի 8-ին։ Նախընտրական հարցումների RealClearPolitics ագրեգատորի տվյալներով, սեպտեմբերի 9-ի դրությամբ Քլինթոնն իր մրցակցից առաջ է անցել 2,7 տոկոսով։
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47