Վրաստանի ԿՀԸ-ն ավարտել է ձայների հաշվարկը: Նորընտիր խորհրդարանի 150 պատգամավորների թվում են նաև երկու հայեր՝ Սամվել Մանուկյանն ու Սումբատ Կյուրեղյանը: Երկուսն էլ ներկայացնում են իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը: Այս մասին գրում է Jnews կայքը: Սամվել Մանուկյանն Ախալքալաք-Նինոծմինդա մեծամասնական ընտրատարածքից ընտրողների ձայների գերակշիռ առավելությամբ հաղթել է թվով 8 մրցակիցներին: Իսկ Սումբատ Կյուրեղյանը խորհրդարանի պատգամավոր է դարձել «Վրացական երազանքի» կուսակցական ցուցակներով, նա 37-րդ համարն էր: Ընդհանուր առմամբ, երկրում ձայների 1 տոկոս շեմը, որն անհրաժեշտ էր խորհրդարանում հայտնվելու համար, հաղթահարել է ինը կուսակցություն։ Համամասնական կարգի համաձայն, պատգամավորական առոթները բաժանվել են հետևյալ կուսակցությունների միջև. «Վրացական երազանք»՝ 61 պատգամավոր, «Միասնական ազգային շարժում»՝ 35 պատգամավոր, «Եվրոպական Վրաստան»՝ 5 պատգամավոր, «Ռազմավարություն Աղմաշենեբելի»՝ 4 պատգամավոր, «Լելոն Վրաստանի համար»՝ 4 պատգամավոր, «Հայրենասերների դաշինք»՝ 4 պատգամավոր, «Գիրչի»՝ 4 պատգամավոր, «Ալեկո Էլիսաշվիլի՝ քաղաքացիներ»՝ 2 պատգամավոր, «Լեյբորիստական կուսակցւոթյուն»՝ 1 պատգամավոր: Բացի այդ, համաձայն ԿՀԸ-ի տվյալների՝ «Վրացական երազանքը» բացարձակ հաղթանակ է տարել 14-րդ և 30-րդ մեծամասնական շրջաններում: Ինչը նշանակում է, որ կուսակցությունն արդեն իշխանության 75 մանդատ ունի:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կայացել են հոկտեմբերի 31-ին:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55