Հայ-ամերիկյան հարաբերություններին ու դրանց պատմությանը քաջատեղյակ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է.
«Վաղը ամերիկացիները նախագահ կընտրեն Պատերազմի սկզբից ի վեր ֆեյսբուքում գրառումներ այս թեմայով չեմ արել: Հիմնականում թվիթերում եմ գրում: Բայց այսօր բացառություն կանեմ: Ինձ շատ են հարցնում, թե ո՞վ ավելի լավ նախագահ կլինի հայերիս համար: Կարծում եմ կլինի նա, ում հետ մենք ինքներս կկարողանանք նախաձեռնել օրակարգ, որն այսօր չկա: Թրամփի վարչակազմի հետ մեր աշխատանքը մեկ բառով կգնահատեմ` «տապալված»: Եթե հարաբերությունների զարգացման համար որևէ ներդրում չես արել, ապա արդյունքն էլ պետք է լինի այնպիսինը, ինչպիսինը կա: Վաղը ամերիկացիները կնախանշեն իրենց պետության և համաշխարհային քաղաքականության ուղենիշը հաջորդող 4 տարիների համար: Կանխատեսում չեմ անում, բայց համարյա վստահ եմ, թե ով է հաղթելու պատմականորեն այս ծանրագույն պայքարում: Հիմա միայն կնշեմ, որ Բայդենը միջինը 8.5%-ով ավելի բարձր վարկանիշ ունի: Ընտրահամակարգի առանձահատկությունը հաշվի առնելով, «Popular vote»-ի և «Electoral College»-ի միջև տարբերություն կարող է լինել և նախնական թվերը կարող են չարտահայտել վերջնական արդյունքը (տես` 2016թ. օրինակը): Միաժամանակ, 2020թ. առաջին 6 ամիսների իրավիճակում Թրամփին հաղթանակն ավելի հեշտ կտրվեր, սակայն այսօր իրավիճակ է փոխվել: Ամերիկցիներն էլ փոփոխություններ են ուզում: Ինչևէ, սպասվում են բարդ ընտրություններ, քաղաքական ցնցումներ և հետցնցումներ»։
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55