«Քաղաք Ստեփանավան» ֆեյսբուքյան էջը հայտնում է․
«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը: Դժվար է բառեր գտնել` նկարագրելու այն վիշտը , որ զգում են նրա համաքաղաքացիները: Իր կառավարման տարիներին Միքայել Ղարաքեշիշյանը փորձել է լինել յուրաքանչյուր ստեփանավանցու կողքին, իսկ քաղաքի նկատմամբ սերը, սիրելի բնակավայրն օր օրի ավելի լավը դարձնելու մղումն անսահման էր նրա մեջ: Անհնար է չնկատել այն դրական փոփոխությունները, որոնց հիմքում քաղաքապետն ու նրա անձնուրաց ջանքն են եղել: Ամեն նոր կառուցապատման, ծառի ու ծաղկի, ներդրման համար առանձնակի ոգևորություն էր ապրում, վստահ, որ հաջողելու է Ստեփանավանը դարձնել տուրիստական խոշոր կենտրոն: Չկար մի ուղղություն, որ նրա ուշադրության կենտրոնում չլիներ, սիրում էր գնահատել, ոգևորել արվեստի, մշակույթի ոլորտի մարդկանց: Միքայել Ղարաքեշիշյանին հաջողվեց Ստեփանավանը դարձնել ավելի մաքուր, կանաչապատ ու հյուրընկալ քաղաք: Նրա բոլոր մտքերը, ծրագրերը, հույզերը կապված էին քաղաքի տեսլականի հետ, հավատում էր Ստեփանավանի պայծառ ապագային ու ոչինչ չէր խնայում դրա համար: Ցավակցում ենք Միքայել Ղարաքեշիշյանի հարազատներին, բոլոր ստեփանավանցիներին ու բոլորիս: Կորստի ցավն անասելի մեծ է` համայնքապետարանի, համայնքապետարանի ենթակայությամբ աշխատող կառույցների աշխատակիցների համար նա շատ սիրված ղեկավար էր, ու այսօր բոլորն են սգում սիրելի ղեկավարի, ավագ ընկերոջ, լավ քաղաքապետի, արժանավոր ստեփանավանցու, լավ ընկերոջ, լավ ընտանիքի ավագի և պարզապես արժանավոր մարդու մահը: Միակ մխիթարությունը նրա թողած անջնջելի հետքն է. բոլորս, եկող սերունդները, քայլելով կանաչ ու բարեկարգ քաղաքում, միշտ ենք հիշելու Ղարաքեշիշյանին, նրա խստությունը` քաղաքն անսպառ ու անսահման սիրելու հարցում: Աստված լուսավորի Ձեր հոգին, հարգարժան քաղաքապետ, հարգարժան Մարդ: Ուժ ու մխիթարություն բոլորիս: Միքայել Ղարաքեշիշյանի հոգեհանգիստը տեղի կունենա Ստեփանավանի եկեղեցում 02.11.2020 թ. ժամը 15:00-ից, հուղարկավորությունը` մյուս օրը ժամը 13:00 -ին նույն վայրից»:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55