Վերջին շրջանում եվրոպական երկրների տարբեր քաղաքներում եկեղեցիների դեմ հարձակումները, քրիստոնյաներին ուղղված սպառնալիքները մեծ սադրանք են: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանը նշեց, որ Թուրքիան ձգտում է իր էքսպանսիան իրականացնել կրոնական դրոշի ներքո:
«Թուրքիան տարածաշրջանային տերության հայտ է ներկայացնում և կրոնական գործոնն իրեն անհրաժեշտ է այդ էքսպանսիայի համար: Միջազգային հանրության խնդիրն այն է, որ թույլ չտա ցանկացած հակամարտություն գնա կրոնական դրոշի ներքո: Մենք ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում մշտապես շեշտել ենք, որ կրոնական երանգ տալը վտանգավոր իրողություն է»,- նշեց նա: Միջազգայնագետի կարծիքով՝ Եվրոպայում այս վտանգների գիտակցումն այսօր չկա: Այն ոչ թե դիտվում է որպես ընդհանուր խնդիր, այլ յուրաքանչյուր դեպք առանձին է դիտարկվում: Վտանգավորը հենց այն է, որ Եվրոպայում կարծես ընդհանուր քաղաքականություն չկա կրոնական, միգրացիայի հարցում: «Եվրամիությունը չունի ընդհանուր քաղաքականություն և տեսնում ենք, որ այդ հարձակումները կարծես դարձել են Ֆրանսիայի խնդիրը, առանձին Գերմանիայի խնդիրը՝ կախված նրանից, թե ներգաղթյալները որտեղից են: Այստեղ միասնական մոտեցում է անհրաժեշտ, այլապես այս հզոր ալիքը կտարածվի: Թուրքիան քայլերը պատահական չի անում»,- հավելեց նա:
168.am
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55