ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչալետը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ընթացքում բնակելի թաղամասերում տեղի ունեցող անխնա հարձակումների առնչությամբ՝ նախազգուշացնելով, որ նման գործողությունները կարող են իրենցից ռազմական հանցագործություններ ներկայացնել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Ժնևում հայտնել է Բաչալետի գլխավորած վարչության մամլո ծառայությունը:
Գերագույն հանձնակատարն «անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրա շուրջ բնակելի թաղամասերում անխտիր հարձակումների առնչությամբ, ինչը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին, և նախազգուշացրել է, որ դրանք կարող են ռազմական հանցագործություններ լինել»,- ընդգծել են մամլո ծառայությունից:
Բաչալետը հիշեցրել է հակամարտող կողմերին արվող բազմաթիվ կոչերի մասին «ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ խուսափելու կամ նվազեցնելու մարդկային կորուստները խաղաղ բնակչության շրջանում և քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ դպրոցներին և հիվանդանոցներին վնաս հասցնելը»:
«Դրա փոխարեն տներ են ավերվել, փողոցներ են վերածվել ավերակների, իսկ մարդիկ ստիպված են փախուստի դիմել և անվտանգություն փնտրել նկուղներում»,- արձանագրել է Բաչալետը:
Նրա խոսքով՝ միջազգային իրավունքն «արգելում է հարձակումները, որոնք իրականացվում են առանց ընտրության կամ համամասնության սկզբունքի պահպանման»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 45 քաղաքացիական անձ, վիրավորվել է 141 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44