Ադրբեջանական զորքերի արագ զարգացող հարձակումն ավարտվել է: Այժմ կարելի է զգալի փոփոխություններ ակնկալել ռազմական գործողությունների դինամիկայում: Նման կարծիք է հայտնել իր իսկ պնդմամբ Արցախում գտնվող լեհ փորձագետ Վիտոլդ Ռեպետովիչը, գրում է Военное Обօзрение-ն:
Փորձագետի խոսքերով` «Ղարաբաղի դեմ գրոհը խափանվել է»:
«Պատերազմի հինգերորդ շաբաթում Ադրբեջանը լուրջ հաջողությունների չի հասել, մասնավորապես չի կարողացել սպառնալիք ստեղծել Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն և չի կարողացել վերցնել ոչ մի խոշոր քաղաք»,-ասել է Ռեպետովիչը:
Ավելին, Շուշի քաղաքը գրավելու փորձը, որը պետք է նախորդեր Ստեփանակերտի գրավմանը, «Ադրբեջանի համար անհաջող ավարտ ունեցավ»: Այս բնակավայրը ռազմավարական մեծ նշանակություն ունի:
Փորձագետը նշում է, որ Շուշիի կարևորությունը հիմնականում կապված է Ստեփանակերտին նայող բարձր և զառիթափ բլրի վրա գտնվելու փաստի հետ: Նրա խոսքերով`1990-ականների սկզբին ադրբեջանցիները Շուշիում գտնվող տաճարից կրակ էին բացում Ղարաբաղի մայրաքաղաքի վրա, քանի որ կարծում էին, որ հայերը չեն կրակի իրենց ամենակարևոր տաճարներից մեկի ուղղությամբ:
Այդ իսկ պատճառով, զարմանալի չէր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը այն մասին, որ ադրբեջանցիները գտնվում են Շուշիից 5 կմ հեռավորության վրա, մեծ անհանգստության պատճառ էր դարձել: Մի քանի ժամ անց հայտնվեցին լրացուցիչ տեղեկություններ, որոնք որոշակի հանգստություն բերեցին: Պարզվեց, որ ոչ թե թշնամու ամբողջ ճակատը, այլ դրա մի մասն էր տեղափոխվել Շուշիից 6 կմ հեռավորության վրա: Արդյունքում այստեղ ծրագրված հարձակումը խորտակվեց:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 45 քաղաքացիական անձ, վիրավորվել է 141 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55