«Հասկանում եմ, Սարիկ, սա իսկապես ցավոտ է: Եվ ինչ սարսափելի է, երբ քո աչքերով տեսնում ես, թե որն է իրական պատերազմը: Բայց մի ստանձնեք ուրիշի կեղծիքների կրողի դերը»,- գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սարիկ Անդրեասյանին ուղղված ֆեյսբուքյան պատասխան նամակ-գրառման մեջ: «Հասկացեք, թե ինչու և ինչով է զբաղվում ռուսական քարոզչությունը, և ինչու է այն ամբողջովին ստում: Բայց ես ձեզ բացարձակ չեմ հասկանում: Ուկրաինան ոչ մեկին ֆոսֆորային ռումբ չի մատակարարել: Ընդհանրապես, երբեք»,-գրել է Զելենսկին՝ հավելելով որ Ռուսաստանը առաջին անգամ չէ, որ ստում է։ Նա նախ ստել է Ուկրաինայի և Դոնբասի պատերազմի մասին, հետո՝ Ուկրաինայի և Սիրիայի պատերազմի մասին: Այժմ դա դրսևորվում է Լեռնային Ղարաբաղի պատերազմի համատեքստում։ «Չե՞ք հասկանում, թե ինչու են դա անում:
Այսպիսով, նախքան Ուկրաինայի մասին որևէ բան ասելը, պետք է ճշմարտացիորեն պատասխանեք մի պարզ հարցի. Ո՞ւմ է ձեռնտու պատերազմների և Ուկրաինայի մասին ստելը:
Անկեղծ ասած, ես անձամբ ցավում եմ, որ դու այն մարդն ես, ում առջև ես բացեցի իմ տան դուռը, և ով այդքան լավ գիտի իմ ներաշխարհը և իմ արժեքները: Ուկրաինան դեմ է ցանկացած արյունալի բախումների: Մենք չենք աջակցում էսկալացիային: Եվ մենք չենք սրում առճակատումը՝ թեկուզ հենց այն պատճառով, որ մենք յոթերորդ տարին անցնում ենք շատ դաժան պատերազմի միջով: Եվ դա այլ հուզական ֆոն է: Մենք կտրականապես դեմ ենք պատերազմներին և ռազմական սադրանքներին: Դրա հաստատումը խաղաղության մեր ձգտումն է: Այնուամենայնիվ, ես քեզ մի հարց ունեմ։ Ո՞ւր էիք, երբ Ուկրաինան պատերազմում էր, և երբ մեր երեխաները զոհվեցին: Երբ մահացան հայազգի Ուկրաինայի քաղաքացիները, և նրանք ոչ մեկ են և ոչ էլ երկուսը։ Նրանք տասնյակներ են: Եվ միայն այսօր է դա սարսափելի, քանի որ այս սարսափը ձեր տուն է եկել: Ուկրաինան հաստատ չի աջակցում ոչ ոքի՝ ի տարբերություն մեկ այլ հայտնի երկրի, որը պարզապես զենք է մատակարարում բոլորին: Պատերազմը նրա համար հաց ու արյուն է: Մտածիր այդ մասին»,-գրել է Զելենսկին։
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02