ԱՄՆ հաջորդ նախագահը ստիպված է լինելու գործ ունենալ անկառավարելի աշխարհի հետ. իր պաշտոնական կայքում նման կարծիք է հայտնել հայտնի ամերիկացի հրապարակախոս, քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության գաղափարախոս Պատրիկ Բյուքենենը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ հաջորդ նախագահն ստիպված է լինելու գործ ունենալ երկրի տնտեսության հետ, որն օրական հազարավոր ամերիկացիների կյանքեր խլող կորոնավիրուսի հետևանքով այժմ կանգնած է փլուզման վտանգի առջև։
Բացի այդ, նա բախվելու է նաև անկառավարելի աշխարհին, քանի որ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերը 2020 թվականի նախընտրական քարոզարշավի շրջանակներում չեն քննարկվել։
Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Պեկինը չի ցանկանում ենթարկվել Վաշինգտոնին և ճնշում է գործադրում Թայվանի վրա, իսկ Անդրկովկասում Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկվել է պատերազմ, որին կարող են ներգրավվել նաև Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան։ Ըստ երևույթին՝ Բաքուն մտադիր է Երևանի հետ իր տարածքային հարցերը «կարգավորել» նույն կերպ, ինչպես Հնդկաստանն է կարգավորում Քաշմիրի խնդիրը Պակիստանի հետ։
Միևնույն ժամանակ միջմշակույթային պատերազմ է սկսվում Ֆրանսիայի և Թուրքիայի միջև, որոնք ՆԱՏՕ-ի անդամներ են։ Փարիզն ու Անկարան այժմ ակտիվորեն վիրավորում են միմյանց Charlie Hebdo պարբերականում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումից հետո։ Եվրոպական պետություններն իրենց աջակցությունն են հայտնում Ֆրանսիային, մինչդեռ մահմեդական աշխարհը համակարծիք է Թուրքիայի հետ, ինչի հետևանքով այս ամենը վերածվում է հսկայական քաղաքական խնդրի։
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02