Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ 2021թ. պետական բյուջեի նախագիծը. պարզ է, որ նախագծի այս տարբերակը կենթարկվի որոշակի էական փոփոխությունների՝ ներկա իրողությունների հաշվառմամբ: Այս մասին իր հոդվածում նշել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը: Նա, մասնավորապես, նշել է.
«Պետական բյուջեի այս նախագծի վերաբերյալ դեռ առիթ կլինի ներկայացնելու մասնագիտական դիրքորոշումներ, հատկապես՝ սոցիալ-տնտեսական պետական ծրագրերին վերաբերելի: Նախնական քննարկումների այս փուլում ստիպված եմ կրկին անգամ անդրադառնալու նախորդ երկուսուկես տարիներին իրողություն դարձած, խնդրահարույց մի երեւույթի, որը հետեւողական կերպով հատում է հնարավոր բոլոր սահմանները: Խոսքը վերաբերում է բարձրաստիճանների ամսական համատարած պրգեւատրումներին, որը նրանց փաստացի վճարվում է ոչ թե արդյունավետ աշխատանքի համար, այլ՝ որպես հավելում իրենց հիմնական աշխատավարձին՝ վերջինիս մեկուկեսից մինչեւ երկու անգամի չափով: Նախ՝ տեղին է հիշեցնել. Սահմանադրությամբ սոցիալական հռչակված պետությունը առաջին հերթին եւ միջինից բարձր տեմպերով պետք է ապահովի աշխատող աղքատների՝ ցածր եկամուտ ունեցողների վարձատրության աճը, այլ ոչ թե կրկնապատկի քաղաքական որոշումներ կայացնողների վարձատրությունը մեր բոլորի վճարած հարկերի հաշվին: Հակառակի համար որեւէ հիմնավորում չի կարող ինքնին ծանրակշիռ լինել: Ի դեպ, նախորդ երկու տարիներին այս խնդրին վերաբերելի վիճակագրական ցուցանիշները եւ դրանց համեմատական գնահատումները բազմիցս ենք ներկայացրել: Հաջորդը՝ բարձրաստիճանների խնդրահարույց պարգեւատրումների մասին խոսելիս ոլորտի պատասխանատուները պարբերաբար խոստանում են համակարգային ինչ-որ նոր լուծումներ ապահովել պետական հատվածի վարձատրության կարգավորումներում: Անցել է շուրջ երկուսուկես տարի, իսկ լուծումները չկան: Ի դեպ, պետական հատվածի վարձատրության գործող ողջ համակարգը մշակվել է ընդամենը մեկ տարում եւ արդեն իսկ գործադրվում է շուրջ հինգ տարի: Նոր լուծումները ՉԿԱՆ, քանի որ նման իրավիճակում առկա է անսահման հայեցողություն՝ իրենց պարգեւատրումների չափերն ու պարբերականությունը որոշելու համար: Այս խնդրահարույց ձեւով պարգեւատրումների ֆոնին պետական համակարգի հիմնական աշխատավարձերի չափերը որոշող բազային աշխատավարձը չի բարձրացվել: Այսինքն՝ կրտսեր եւ միջին պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողների իրական եկամուտները կրճատվում են՝ գնաճով պայմանավորված: Փոխարենը՝ բացասական իներցիան շարունակվում է: Խոստացված համակարգային լուծումները նորից չկան: Սակայն 2021թ. նախատեսվում է պարգեւատրումներին հատկացվող պետական ծախսերն ավելացնել 21,7 տոկոսով կամ 18,825 միլիարդ ՀՀ դրամով: Սա անբացատրելի «թռիչք» է, եթե նկատի ունենանք, որ պետական ծառայողների հիմնական աշխատավարձերին հատկացվող ընդհանուր ֆոնդի աճը նախատեսվում է շուրջ 10 անգամ պակաս չափով: Առկա իրավակարգավորումների ներքո զուգահեռ խնդիր է բարձրաստիճան պաշտոնյաներից շատերի աշխատանքի որակն ու իրենց կողմից կառավարվող պետական ոլորտների ծրագրային կատարողականը: Մասնավորապես, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված է. «պարգեւատրումը միանվագ վճար է, որը պետական պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի) գնահատման եւ (կամ) հատուկ առաջադրանքների եւ (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար»: Այսինքն՝ պարգեւատրումն ունի աշխատանքի արդյունավետությունը խթանելու՝ հստակ տարբերակված գործառույթ: Այն չպետք է հավասարեցվի հիմնական աշխատավարձին, որի չափերը սահմանված են օրենքով եւ կարող են փոխվել միայն օրենքով: Այս խնդիրներն արդարացնելու եւ բացատրելու փորձ անողներին հորդորում եմ 2021թ. համար նախատեսված պարգեւատրման գումարների աճի ցուցանիշներն առնվազն համեմատել նաեւ մեր երկրում միջին աշխատավարձի, կենսաթոշակների, անապահովության նպաստների չափերի կանխատեսվող աճերի ցուցանիշներին: Իսկ եզրահանգումներ անելիս անհրաժեշտ է խորապես հաշվի առնել մեր շուրջն առկա իրողությունները: Կարծում եմ այս փուլում այսքանը բավարար է՝ վեր կանգնելու անձնական շահագրռվածություններից եւ զերծ մնալու արատավոր այս պարգեւատրումներից՝ մինչեւ խոստացված համակարգային բարեփոխումները:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55