«Ռազմական բժիշկները պատերազմի առաջին օրից ռազմաճակատում են՝ ծառայում են կրկնակի երդման ներքո՝ զինվորական և Հիպոկրատի: Ստանալով բժշկի մասնագիտություն և կրելով զինվորական համազգեստ Սաշա Ռուստամյանն այն նվիրյալներից է, ով զոհվեց մասնագիտական պարտքը կատարելիս»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Նա նշել է, որ բուժանձնակազմն առաջնագծից վիրավոր զինվոր տեղափոխելու ճանապարհին հանդիպելով հայկական զինվորական համազգեստով խմբի՝ նա կանգ է առել՝ օգնություն ցույց տալու նպատակով. «Սաշա Ռուստամյանը շտապօգնության մեքենայից առաջինը դուրս գալով հայտնվել է ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական դիվերսիոն խմբի կրակահերթի տակ: Օգնության շտապող, կոչումով բժիշկը զոհվում է թշնամու նենգ գնդակից, իսկ հակառակորդի կրակի տակ հայտնված շտապօգնության մեքենան գլորվում է ձորը: Սաշա Ռուստամյանի առաքելությունն անավարտ չի մնում. չնայած ստացած բազմաթիվ վնասվածքների՝ վիրավոր զինվորի ու շտապօգնության մեքենայի վարորդի կյանքը հաջողվում է փրկել»: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանը խոսելով Սաշա Ռուստամյանի մասին՝ նշել է՝ Սաշան աչքի է ընկել ինչպես կրակային, այնպես էլ ֆիզիկական գերազանց պատրաստվածությամբ, մշտապես մասնակցել է սպորտային միջոցառումների: «Նա պատրաստված սպա և երդմանը հավատարիմ բժիշկ էր»,- փաստել է ֆակուլտետի պետը: «Զինվորական գաղափարներով, պետական մտածողությամբ առաջնորդվող ռազմական բժիշկը կերտել է արժեքներ, որոնք հայ ժողովրդին պետք է մղեն դեպի զարգացած, խաղաղ և հաղթանակած Հայաստան: Մասնագիտական պարտքը կատարելիս, օգնության շտապող բժիշկ-զինվորականը հայ ժողովրդի պատմության մեջ կմնա որպես անմահ հերոս»,- գրել է Արմեն Մուրադյանը:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55