«Թուրքիան Արաքս գետի վրա շատ ջրամբարներ է կառուցել, եթե բաց սցենարով նայենք, նա կարող է ամբողջ գետի հոսքը ձգտեցնել զրոյի՝ ձմեռը ջուրը բաց թողնելով և ամառը հավաքելով ջրամբարներում»,-Աժ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան: Ըստ փոխնախարարի, նման զարգացումների դեպքում Հայաստանը մեծ պրոբլեմ կունենա, քանի որ այդ ուղղությունից 50/50 հարաբերակցությամբ երկու ջրի աղբյու կա՝ Ախուրյան գետը և Արաքսի վրա Ղարաղալայի ջրահանգույցը: Վաչե Տերտերյանի խոսքով, եթե Արաքսի հատվածից լինի ջրի սակավություն, ապա ամբողջ Արմավիրի մարզը պետք է անցնի Ախուրյանի ջրի հոսքի օգտագործմանը, որը լուրջ խնդիր կառաջացնի: Փոխնախարարը հայտնեց, որ այդ դեպքում լուծումը կարող է լինել խորքային հորերի շահագործումը, որը շատ ցանկալի չէ ոչ միայն ծախսատար լինելու, այլև՝ էկոլոգիական իմաստով: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը կարևորեց ջրի ամբողջ մակերևութային հոսքի կառավարումը, բայց նկատեց, որ դրա համար անհրաժեշտ են համապատասխան ռեսուրսներ: Վերջինս շեշտեց, որ Թուրքիան էապես բարձրացրել է Արաքսի հոսքի կառավարելիությունը: Նա պատգամավորներին տեղեկացրեց, որ գործադիրում որոշակի վիճակով կա առնվազն 4 ջրամբարի նախագիծ և պետք է գտնել միջոցներ դրանք իրականացնելու համար: Նախատեսված ջրամբարներից երկուսը Սևանի մոտ է, մեկը՝ Թալին-Մաստարա հատվածում և մեկն էլ դրանից ներքև: Նրա խոսքով, պատեհ առիթի դեպքում կսկսեն շինարարությունը, որը նաև Սևանի հոգսը կթեթևացնի: Վաչե Տերտերյանը նկատեց, որ հնարավորություն կա դիտարկել նաև Եղվարդի ջրամբարի տարբերակը:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55