Ես չեմ պատկերացնում ինչպես կարելի է այդ մարմինները ստեղծվեն, ես էլ խրախուսեմ՝ պայմանով որ չկրկնեն մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, դա պարզապես անհնար է: Այս մասին ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստին ասաց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի բարձրացրած հարցադրումներին՝ առողջապահական, ֆինանսական, բիզնես ոլորտներում օմբուդսմեն ունենալու վերաբերյալ:
«Մենք բիզնես ոլորտում հատուկ բաժին ունենք, ցույց տվեք մի դեպք, որ գործարարին մենք չենք արձագանքել, պրոֆեսիոնալ աջակցություն ցույց չի տրվել: Փոքր բաժին է, օրենսդրական նախագծեր ենք մշակում, ուղարկել ենք գրեթե բոլորը ձեր հանձնաժողով, ոչ մի պատասխան չենք ստացել: Դուք կարո՞ղ եք մի դեպք գոնե ասել, որ ինձ պատասխանել եք: Ես երաշխավորում եմ, որ աշխատում ենք ամենաբարձր պրոֆեսիոնալիզմով»,- ասաց նա և նշեց, որ ունեն բժիշկներ, հոգեբաններ, հոգեբույժներ, որոնք գիտնականներ են, ՀՀ ամենակարևոր մասնագետների հետ են աշխատում, գիշեր ցերեկ աշխատանք է տարվում:
«Եթե մեր զեկույցները վերցնեք և հատկապես առողջապահական մակարդակում խնդիր գտնեք, ասեք, ես պատրաստ եմ հրապարակային ներողություն խնդրել, ես վստահ եմ ամեն բառի համար».-ասաց նա:
Արման Թաթոյանը նկատեց, որ հաշտարարությունը Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր գործառույթներից է: «Մարդիկ մոռացվում են տարիներով հոգեբուժարաններում, մենք Հայաստանում հոգեբույժ չունենք, Սյունիքի մարզում երկու հոգեբույժ ունենք, որոնցից մեկը արդեն թոշակի է անցած և մեկն էլ չի հասցնում, նման բաների ուղղությամբ պետք է գումարներն ուղղեն: Մեր թեժ գիծը 24 ժամ միաժամանակ չորս գիծ է ընդունում, զանգերը ձայնագրվում են, ես լսում եմ, գիշեր ցերեկ ինքս բոլոր հարցերով զբաղվում եմ, թող մի գործարար զանգի ասի զանգել է, մենք ոչ մի բան չենք արել»,- ասաց նա և նշեց, որ իրենք հազար ու մի առաջարկ են արել, բայց չի ընդունվել Ազգային ժողովի կողմից։
Արձագանքելով՝ Արկադի Խաչատրյանը նշեց. «Ես հրաշալի գիտեմ, որ Ձեր աշխատանքի մեջ մեծ ջանքեր եք ներդնում և դրանով է պայմանավորված Ձեր էմոցիոնալ արձագանքը, որևէ մեկը միտում չի ունեցել որևէ ձևով թերագնահատել այդ աշխատանքը, ջանքերը: Ես գիտեմ աշխատակազմը տիտանական աշխատանք է կատարում»:
Արկադի Խաչատրյանը նաև նշեց, որ ՄԻՊ-ից ոչ մի նամակ չի ստացել, և պարզվեց, որ պաշտպանը նկատի ուներ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի գլխավորած հանձնաժողովը:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34