Օվկիանոսի գլոբալ տաքանալու պատճառով տարածվում են այնպիսի հիվանդություններ, որոնք կարող են սպառնալիք ներկայացնել կենդանիների եւ մարդկանց համար: 12 երկրներից 80 գիտնականներ այս եզրակացության են եկել ուսումնասիրության մեջ, որն անցկացվել է Բնության պահպանության եւ բնական պաշարների միջազգային միության (IUCN) շրջանակներում, տեղեկացնում է BBC-ն:
Գիտնականների եզրակացության համաձայն՝ օվկիանոսները 1970-ական թվականներից ի վեր կլանել են մոլորակի ջերմաստիճանի ընդհանուր աճի 93 տոկոսը: Համաշխարհային օվկիանոսը դարձել է գլոբալ տաքացման յուրատեսակ վահան:
Սակայն դա ամբողջովին փոխել է օվկիանոսի կյանքի համակարգը: Կլիմայի փոփոխման պատճառով պլանկտոնը, մեդուզաները, կրիաները եւ ծովային թռչունները դուրս են մղվում այն վայրեր, որտեղ առաջներում նրանք չԷին կարողանում ապրել չափազանց ցածր ջերմաստիճանների պատճառով:
Այդ գործընթացների պատճառով, օրինակ, փոխվում Է ձկնորսության ավանդական վայրերը, ինչն սպառնում Է աշխարհի պարենային անվտանգությանը:
Մոլորվում են նաեւ կենդանիներն իրենք, օրինակ, կետերը կամ թռչունները չեն կարողանում կերակուր հայթայթել դրա համար ավանդական վայրերում: Թռչունները չեն կարողանում ձուկ բռնել բնակալման իրենց ավանդական վայրերի կողքին:
Դրա հետեւանքներից մեկն Էլ արեւադարձային տարբեր հիվանդությունների տարածումն է դրանց համար նոր տարածաշրջաններում, նախազգուշացնում են գիտնականները:
Բացի այդ, ջերմաստիճանի աճի հետեւանքով կարող է տեղի ունենալ ջրավազանների վարակում՝ ջրիմուռների ծաղկմամբ, բուստերի գունազրկում եւ եղանակային Էքստրեմալ երեւույթներ:
Գիտնականները վստահ են, որ նույնիսկ եթե մարդկությունը կարողանա գլուխ հանել ջերմոցային գազերի աճից, համաշխարհային օվկիանոսի փոփոխման գործընթացը կշարունակվի:
Զեկույցում համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացումն անվանում են «մեր սերնդի ամենագլխավոր գաղտնի մարտահրավերը»:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47