Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կամավորները միացել են Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն»-ի թիմին՝ մասնակցելու Արարատի մարզի Սիսավան գյուղում բնակվող Ալոյանների տան շինարարական աշխատանքներին:
ԱՄՆ դեսպանատան և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն»-ի միջև համագործակցությունը սկսվել է 2008 թվականին: Ամեն տարի ԱՄՆ դեսպանատան «Աջակցող Ձեռքեր» կամավորական կազմակերպությունը «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն»-ի հետ համատեղ իրականացնում են միջոցառում, որի միջոցով դեսպանատան աշխատակիցները և ընտանիքի անդամները կարող են օգնել տուն կառուցել անբարենպաստ պայմաններում ապրող հայ ընտանիքների համար:
Ալոյանների ընտանիքը բաղկացած է 11 անձից: Սարգիսը և իր կինը՝ Անին, իրենց երկու երեխաների հետ, ապրում են Սարգիսի ծնողների և եղբայրների ընտանիքների հետ. 11 անձ՝ երեք սենյակում: Մեծ ընտանիքը Սարգիսի և նրա ընտանիքի համար տուն սկսել է կառուցել չորս տարի առաջ:
«Երևի թե ամեն մարդու նվիրական երազանքն է տուն ունենալը: Որպես երկու երեխաների հայր, ես հուսահատվում էի, թե չեմ կարող բավարար կենցաղային պայմաններ ապահովել իմ փոքրիկների համար: Անհնար է նկարագրել այն երջանկությունը, որ մենք զգում ենք ամեն օր՝ տեսնելով, թե ինչպես է առաջ ընթանում մեր տան շինարարությունը և զգալ, որ շուտով, շատ շուտով կտեղափոխվենք նոր տուն»,- ասել է Սարգիսը:
«Դեռ 2016թ.-ի գարնանը այս տունն ընդամենը պատեր և ծածկ ուներ: Այսօր արդեն շինարարությունը ավարտին է մոտենում, և, այժմ, ներկարարական աշխատանքներ են իրականացվում: ԱՄՆ դեսպանատունը մեր առաքելությանը միացել է 2008 թվականից: Եվ այժմ, մեր գործընկերների, կամավորների, աջակիցների ամուր համոզմունքների և նվիրումի շնորհիվ է, որ Ալոյանները և բազում հայ ընտանիքներ վայելում են տուն ունենալու բերկրանքը», ասել է Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի նախագահ Աշոտ Եղիազարյանը:
2009 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսը սեպտեմբերի 11-ը հռչակեց որպես Ծառայության և Հիշատակի ազգային օր՝ ի հիշատակ Նյու Յորքում 9/11 տեղի ունեցած հարձակումների: 2016 թվականին, երբ ամերիկայի ժողովուրդը նշում է այդ դաժան ավերածության 15-րդ տարելիցը, ԱՄՆ դեսպանատունն այդ օրը հիշատակում է «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն»-ի հետ` նոր հույս տալով նոր տուն տեղափոխվող Ալոյանների ընտանիքին կառուցել նոր ու պայծառ ապագա:
Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազուրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Փոխառություններն օգտագործվում են նոր ընտանիքների աջակցելու համար՝ դառնալով ֆինանսական կայունության հիմք: Մինչ օրս Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» աջակցել է 500-ից ավելի ընտանիքի:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47