Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրի ազգային խորհրդի նիստի ժամանակ Եվրոպայի երկրներին կոչ է արել դաշինք կազմել ահաբեկչության դեմ պայքարի համար, գրում է interfax.by կայքը։
«Երբեք չենք կարող հասկանալ, թե ինչու կան մարդիկ, որոնք այդքան ատում են մեր ազատությունը և մեր ժողովրդավարությունը․ պետք է եվրոպական մեծ դաշինք ստեղծվի, որպեզի համընդհանուր կերպով հնարավոր լինի պայքարել ահաբեկչության դեմ»,- նշել է ավստրիացի առաջնորդը։
Կանցլերը նաև ահաբեկչությունը «ժամացուցային մեխանիզմով տկտկացող ռումբ» է անվանել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Կուրցը նաև Եվրամիությանը կոչ է արել պատշաճ արձագանքել «քաղաքական իսլամին» և վերջ դնել «թյուրըմբռնելի հանդուրժողականությանը»։ Երկրի առաջնորդը նշել է, որ «ավելի շատ պետք է կենտրոնանալ ապագայում քաղաքական իսլամի խնդրի վրա»՝ հայտարարելով, որ «քաղաքական իսլամի գաղափարախոսությունը վտանգավոր է եվրոպական ազատությունների և արժեքների համար»:
«Ես հուսով եմ, որ մենք ականատես կլինենք այդ թյուրըմբռնելի հանդուրժողականության ավարտին, և որ Եվրոպայի բոլոր երկրները վերջապես կհասկանան, թե որքան վտանգավոր է քաղաքական իսլամի գաղափարախոսությունը մեր ազատության և եվրոպական կենսակերպի համար»,- գերմանական Die Welt թերթին ասել է Ավստրիայի կանցլերը։
Խոսելով օրերս Վիեննայում տեղի է ունեցած ահաբեկչության ոճրագործներից մեկի՝ 2019 թվականին Սիրիա մեկնելու և ԻՊ-ին միանալու փորձի համար բանտարկված, սակայն ավելի ուշ վաղաժամկետ ազատ արձակված 20-ամյա Ֆեյզուլա Քույթիմի մասին, Կուրցը նշել է, որ դատարանը «միանգամայն սխալ որոշում է կայացրել»։
«Եթե նա ազատ չարձակվեր, ապա ահաբեկչությունը տեղի չէր ունենա», - ասել է Կուրցը։
Հիշեցնենք, որ Վիեննայում օրերս տեղի է ունեցել ահաբեկչություն, որի հետևանքով 4 մարդ է մահացել, տուժել է նվազագույնը 15 մարդ։
Հրաձգությունը սկսվել է Շվեդենպլաց հրապարակից ոչ հեռու գտնվող քաղաքի գլխավոր սինագոգի մոտ: Կանցլեր Սեբաստիան Կուրցը հաստատել է, որ ոստիկանությունը տեղի ունեցածը դիտարկում է որպես ահաբեկչություն:
Հարձակվողները մի քանիսն են եղել, նրանցից մեկը ոչնչացված է: Ահաբեկիչները կիրառել են երկարափող զենք:Կրակոցներն ընթացել են Վիեննայի 6 կետերում:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44