Lifehacker.ru կայքը գրում է, որ շատերն են կարծում, թե կառուցվածքի միակ օբյեկտիվ ցուցանիշը կշեռքի սլաքն է։ Շտապենք հիասթափեցնել՝ կշեռքին ևս չի կարելի վստահել։ Իրենց կազմվածքին հետևող անձանց համար կշեռքի ցուցանիշը երբեմն կախարդական ազդեցություն է ունենում։ Եթե այն նույնիսկ մի փոքր բարձր ցուցանիշ է ցույց տալիս, նրանք սկսում են տանջել իրենց ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ և սննդի խիստ սահմանափակմամբ։ Բայց արդյոք միշտ պե՞տք է այդպես վերաբերվել կշեռքի ցուցանիշին։
Ֆիթնեսով զբաղվող Կելսի Ուելսի օրինակն ապացուցում է, որ ոչ միշտ է անհրաժեշտ այդքան մեծ ուշադրություն դարձնել կշեռքի ցուցանիշին։ Նայեք այս նկարները, որոնք նա արել է մարզումներով զբաղվելու տարբեր ժամանակաշրջաններում։
Առաջին լուսանկարում նա 66 կգ է կշռում. նրան ոչ մի կերպ չի կարելի գեր անվանել, սակայն ֆիզիկական կառուցվածքն ավելի լավը կարող է լինել։ Կենտրոնի լուսանկարը ցույց է տալիս դիետայի արդյունքը. աղջիկը նիհարել է ավելի քան 10 կգ-ով։ Երրորդ լուսանկարն արվել է ակտիվ մարզումներից հետո. Կելսին նորից վերադարձել է իր հին քաշին, սակայն համաձայնեք, որ այս դեպքում նա բոլորովին այլ տեսք ունի։
Սա լուրջ ապացույց է, որ պետք չէ ֆանատիկորեն ձգտել որոշակի թվերի, որոնք ստեղծել է ձեր երևակայությունը։ Եթե դրանք կտրված են իրականությունից, ապա նույնիսկ հասնելով ձեր «իդեալական» քաշին՝ դուք կարող եք ոչ այնքան գեղեցիկ տեսք ունենալ։ Երբեմն կշեռքի ցուցանիշը կարող է խաբել։ Հավատացեք հայելու մեջ ձեր արտացոլքին, լսեք շրջապատի կարծիքը և ձեր ֆիզիկական զգացողություններին։