ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահներ Թիլ Մանսմանը (Ազատ դեմոկրատներ) և Ալբերտ Վայլերը (ՔԴՄ) բաց նամակով դիմել են ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին: Նրանք հանդես են եկել համատեղ մամուլի հաղորդագրությամբ՝ կոչ անելով կանցլեր Անգելա Մերկելին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքական այլ պատասխանատուների դեմ: «Մենք վկայակոչում ենք Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի աղաղակող խախտումները, որ հանգեցրել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի: Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը՝ հոկտեմբերի վերջին գերմանական հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ իր կողմից սանձազերծված պատերազմի նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերին տեղահանելն է: Սա էթնիկ զտում է, ինչը, որպես ռազմական հանցագործություն, պետք է դատապարտել: Միևնույն ժամանակ, ԼՂ-ի քաղաքացիական բնակչության դեմ օգտագործվել են արգելված կասետային ռումբեր, ցուցադրաբար ներկայացվել են հայ ռազմագերիների գնդակահարման և գլխատման տեսանյութեր: Սիրիական ծայրահեղական վարձկաններին յուրաքանչյուր գլխատված հայի համար խոստացվել է հարյուրական դոլար: Որպես պատժամիջոցներ պետք է կիրառվեն հաշվեհամարների սառեցումը, ԵՄ մուտքի արգելքը, եվրոպական ավիաընկերություններից օգտվելու արգելքը, ինչպես նաև գերմանական և եվրոպական բանկերի հետ գործարքների խզումը»,- նշված է նամակում:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44